GOOGLE-Ը ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Ամերիկյան Google ընկերությունը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Չինաստանում: Այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները` նշելով, որ իր որոշման մասին ընկերությունը պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում:
Նախնական տվյալների համաձայն Google ընկերությունը Չինաստանում կգործի միայն մինչև այս տարվա ապրիլի 10-ը:
Google ընկերության և չինական կառավարության միջև տարաձայնությունները ծագել էին այս տարվա հունվարին, երբ ընկերությունը մեղադրել էր չինական կառավարությանն իր կորպորատիվ կայքի վրա հակերային հարձակման մեջ: