ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ – ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎՆ ԻՐ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՎԻԱՎԹԱՐՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ցավակցությունն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին պատուհած աղետում ՀՀ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Հագորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ խորը վշտով է ընդունվել ավիավթարում ՀՀ քաղաքացիների զոհվելու լուրը: Նախագահն իր ցավակցություններն է փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ամբողջ հայ ազգին: