ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎՃԱՐԵԼ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հյուսիսային Կալիֆորնիայի միջնակարգ դպրոցներից մեկն աշակետներին առաջարկել է վճարել որոշակի գումար և դրա դիմաց բարելավել գնահատականները: Յուրաքանչյուր 20 դոլար նվիրատվության դիմաց աշակերտները կարող են 10 բալով բարձրացնել ցանկացած երկու տեստային աշխատանքների արդյունքները:
Ինչպես նշել է դպրոցի տնօրենը` գնահատականի «գնման» այս գաղափարն առաջարկել է դպրոցի ծնողական խորհուրդը:
Այս կերպ ամերիկյան դպրոցը փորձում է լրացուցիչ միջոցներով համալրել դպրոցի հիմնադրամը:
Նշենք, որ տեղական իշխանությունները բացասական են արձագանքել այս նոր մեթոդին և նշել, որ այս կերպ մարում է աշակետների հետաքրքրվածությունը ուսման նկատմամբ: