ԻՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Ամերիկյան խոշորագույն Wells Fargo & Co բանկն աշխատանքից ազատել է բանկի առաջին փոխնախագահ Չերոնդա Գայթոնին (Cheronda Guyton)` վերջինիս մեղադրելով բանկին պատկանող առանձնատունը սեփական նպատակներով օգտագործելու և կորպորատիվ ռազմավարության սկզբունքները խախտելու մեջ:
Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ Մալիբուում գտնվող առանձնատանը, որի արժեքը գերազանցում է 12 մլն դոլարը, բանկի աշխատակիցը կազմակերպել է երեկույթ` հրավիրելով բազմաթիվ հյուրեր: Իր ծառայողական դիրքի չարաշահման արդյունքում Չերոնդա Գայթոնն անմիջապես ազատվել է աշխատանքից:
Նշենք, որ Չերոնդա Գայթոնը զբավեցրել է բանկի առաջին փոխնախագահի պաշտոնը և նրա ամնիջական վերահսկողության տակ է գտնվել բանկին պատկանող անշարժ գույքը: