Տարածաշրջան

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ
28/07/2009 15:45
Կիսվել

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ

Slon.Ru գործակալությունը հրապարակել է ամենաեկամտաբեր բաժնետոմսերի վարկանիշային ցուցակը, որի համաձայն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինների ծավալով առաջատար են «Դալսվյազի» ընկերության բաժնետոմսերը, որոնց եկամտաբերությունը կազմում է 17,12%: Վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում են հայտնվել «Հյուսիս-արևմտյան տելեկոմ» ընկերության բաժնետոմսերը` 16,39% եկամտաբերությամբ: Այս ցուցակի հինգյակում են հայտնվել ևս երկու հեռահաղորդակցական ընկերությունների արտոնյալ բաժնետոմսեր: Այդ ընկերություններն են  «Վոլգատելեկոմ» -ը (14,81% եկամտաբերությամբ) և «Սիբիրտելեկոմ» (13,3% եկամտաբերությամբ):

Նշենք, որ արտոնյալ բաժնետոմսերն, ի տարբերություն սովորական բաժնետոմսերի, առավել եկամտաբեր են, ինչով էլ պայմանավորված սովորական բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինների ծավալով առաջատար «Բելոնա» ընկերության բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմել է 13,47%: Սովորական բաժնետոմսերի եկամտաբերությամբ վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում են հայտնվել Evraz Group-ի բաժնետոմսերը` 12,35% եկամտաբերությամբ: Սովորական բաժնետոմսերի եկամտաբերությամբ առավել բարձր արդյունք են գրանցել նաև «Սեվերստալ» (10,01%) և ՄՏՍ (8,16%) ընկերությունները:

Slon.Ru ընկերությունը հրապարակել է նաև վճարված շահաբաժինների ընդհանուր ծավալի առավել մեծ արդյունք ապահոված ընկերություների վարկաիշային ցուցակ, որը գլխավորում է «ТНК-ВР հոլգինգ»-ը: Ընկերության կողմից վճարված շահաբաժինների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 82 մլրդ ռուբլի: Այս ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Լուկօյլ» ընկերությունը (42,5 մլրդ ռուբլի), որին էլ հաջորդում է ՄՏՍ-ը (39,4 մլրդ ռուբլի): Նշենք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ռուսական շատ մասնավոր և անգամ պետական ընկերություններ, ճգնաժամի հաղթահարման և վերակազմավորման ծրագրերի իրականացման նպատակով, կրճատել են վճարվող շահաբաժինների ծավալները կամ ընդհանրապես հրաժարվել շահաբաժինների վճարումից, ինչպես օրինակ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9