Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. IV եռամսյակ
28/04/2017 14:47
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. IV եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2016թ.-ի IV եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Ucom ընկերությունը: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 83,630, ինչը 2016թ երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,095-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 8,242 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 127,648, ինչը 2016թ․երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,989-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 3,314 բաժանորդով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 255,466: Այս ցուցանիշը 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 10,968-ով, իսկ 2015թ․չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է կրճատում 22,007 բաժանորդով:

Բաժանորդների թվով երկրորդն է Beeline-ը: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 143,035, ինչը 2016թ երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,708-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս 4,112-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 55,687, ինչը 2016թ․երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 5,574-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի աճը կազմել է 13,049 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 340,815: Այս ցուցանիշը 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 24,227-ով, իսկ 2015թ․չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 9,079 բաժանորդ:

Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2016թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 72,651: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 283-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,808 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել է 4,373-ով և կազմել 1,263,975, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 202,865 բաժանորդով:

Ռոստելեկոմի բաժանորդների թիվը 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 39,750: Սույն ցուցանիշը 2016թ. երրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 2,778-ով, իսկ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշի աճը կազմել է 5,577-ով:

Interactive-ի բաժանորդների թիվը 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 5,502, ինչը 2016թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 91-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 517-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 10,770:

Այսպիսով, 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 538,670, ինչը  մոտ 15,070 բաժանորդով ավել է քան 2016թ. երրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 22,200-ով ավել, քան 2015թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom – 39.22% (-0.29 տոկ. կետ 2016թ. III եռ. նկատմամբ), 2. Beeline – 36.89% (+0.39), 3. Vivacell-MTS – 13.49% (-0.38), 4. Rostelecom – 7.38% (+0.30), 5. Interactive – 1.02% (-0.02), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Ucom – 127,648 (+2,989, 2016թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 72,651 (+283), 3. Beeline – 55,687 (+5,574): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom – 49.87% (-0.58 տոկ. կետ,  2016թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 28.38% (-0.90), 3. Beeline – 21.75% (+1.48):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 255,986 է: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 8,846-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11,543 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1,263,975 (+4,373, 2016թ. III եռ. համեմատ), 2. Beeline – 340,815 (-24,227) , 3. Ucom – 255,466 (-10,968): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 67.95% (+1.34, 2016թ. III եռ. համեմատ), 2. Beeline – 18.32% (-0.98), 3. Ucom – 13.73% (-0.36):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1,860,256 է: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 30,822-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 189,937 բաժանորդ։

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 42.57% (+1.70 տոկ. կետ, 2016թ. III եռ. համեմատ), 2. Ucom – 32.65% (-3.28), 3. Rostelecom – 15.43% (+0.87), 4. Vivacell-MTS – 6.45% (+0.69), 5. Interactive – 0.90 (+0.02), Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom – 45.71% (+0.28 տոկ. կետ, 2016թ. III եռ. համեմատ), 2. Beeline – 29.15% (-0.41), 3. Rostelecom – 12.24% (-0.27), 4. Vivacell-MTS – 8.98% (+0.27), 5. Interactive – 1.92% (-0.41), Այլ – 2%:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24