Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 6 ՄԻԱՎՈՐ «ԶԵՆԻԹ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ԿԱՅԱՆ
09/12/2009 19:17
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 6 ՄԻԱՎՈՐ «ԶԵՆԻԹ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ԿԱՅԱՆ

Վիվա Սել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության ֆինանսական աջակցությամբ, Արմավիրի մարզի Այգեշատ, Բերքաշատ և Շենավան համայնքներում, 3 ամսվա ընթացքում տեղադրվել և փորձարկվել է հեռահար կառավարմամբ 6 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան:

Բնության անկանխատեսելիության հետևանքներն ընկալման տեսանկյունից բացարձակապես տարբեր են քաղաքաբնակների և հողի լեզուն հասկանալ ձգտողների  համար: Այգեշատի, Բերքաշատի և Շենավանի բնակիչները շատ շոշափելի` նյութական վնասի տեսքով զգացել են կարկտի վնասակար ազդեցությունը: Անցած տարվա ընթացքում նրանք արձանագրել են  բերքի 50-60 տոկոս կորուստ: Գյուղատնտեսական մշակովի հողատարածքները կարկտի վնասակար ազդեցությունից պաշտպանելու ամենաիրատեսական ճանապարհը «Զենիթ» կայանների տեղադրումն էր, որը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ` իրականություն է դարձել:

Հակակարկտային կայանի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության մեթոդը: Դա ազդում է կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա` չեզոքացնելով կարկտի առաջացման և հետագա հասունացման հնարավորությունը:

Հակակարկտային ինքնակառավարվող կայանի (առանց տեղում սպասարկող անձնակազմի առկայության) աշխատանքն ապահովելու համար օգտագործվում է արևային էլեկտրասնուցման համակարգ և ցանցային սկզբունքով ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած GPRS/EDGE և 3G համակարգերով աշխատող շարժական կապ: Վերջինիս տեխնիկական ապահովումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով, ընդ որում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին:

«Գյուղացիությունը մեր ազգային ավանդույթի պահպանողն, կերակրողն է և միաժամանակ` հասարակության ամենախոցելի խավը: Ցավոք, բնության մատուցած անակնկալը կարող է ի չիք դարձնել գյուղացու աշխատանքի այդքան սպասված պտուղները: Որպես պատասխանատու կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում Արմավիրի մարզի գյուղական համայնքներին: Ընդ որում, բացի զուտ աջակցությանը կայանների կառուցման գործում, գյուղատնտեսության կարիքներին ի սպաս է դրվել մեր ընկերության մրցակցային առավելություններից մեկը` ընդարձակ ծածկույթը` 3G  և GPRS/EDGE համակարգերով», ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:    
Իրադարձությունից հետո Ռալֆ Յիրիկյանը խոստացավ, որ ընկերությունը միջոցներ կտրամադրի ևս 8 հակակարկտային կայանների տեղադրման համար:   

Հիշեցնենք, որ  ՎիվաՍել–ՄՏՍ-ը համնման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև անցյալ տարի` Արմավիրի մարզի Շենիկ համայնքում ստեղծելով հեռահար կառավարմամբ 3 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան: Դրանք արդարացրել են իրենց` արձանագրելով 100%  արդյունավետություն:

«Զենիթ» հակակարկտային կայանները ամբողջովին մշակվել և պատրաստվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմիցª օգտագործելով տեղական մտավոր և արտադրական ներուժը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15