Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՆՎԵՐՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ N6 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ
22/12/2009 11:28
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՆՎԵՐՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ N6 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ

Երեկ` դեկտեմբերի 21-ին, Հայաստան Բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության ղեկավարներն այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց և սաներին նվիրեցին երաժշտական գործիքներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցին նվիրեց  8 ջութակ, 2 ֆլեյտա, ինչպես նաև  մեկական սոպրանո սաքսոֆոն և սինթեզատոր: «Մեդիամաքսը» ևս ունեցավ իր համեստ ներդրումը` դպրոցին նվիրելով երկու կիթառ:

Համատեղ այցելությունը կայացավ «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որն իրականացնում են «Մեդիամաքսը» եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Նախագծի շրջանակներում միջոցներ են հավաքագրվում տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով:

Ս.թ. դեկտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում  հայտարարվեց, որ երաժշտական գործիքներ նվիրելուց բացի, իրականացվելու է կարևոր նախաձեռնություն: Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երևանում հանդես կգա բարեգործական երկու համերգով, որոնց ամբողջ հասույթը կուղղվի երաժշտական դպրոցի վերակառուցմանը:  Համերգների գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Մեր նպատակն է օգնել այս դպրոցի վերակառուցմանը: Գիտակցում ենք, որ դա այնպիսի  գործընթաց է, որը կպահանջի զգալի ջանքեր եւ ժամանակ: Այդ պատճառով, քանի դեռ  ճանապարհի սկզբին ենք, որոշեցինք Նոր տարվա շեմին մի փոքրիկ նվեր մատուցել դպրոցի երեխաներին: Հուսով ենք, որ երաժշտական նոր գործիքները կնպաստեն, որպեսզի սաներն  առավել հաճույքով զբաղվեն երաժշտությամբ և դրսևորեն իրենց  ներուժը», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք ուզում ենք այս դպրոցը վերակառուցված տեսնել: Այդ նպատակի շուրջ են համախմբվել Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, համաշխարհային մեծության աստղ Իէն Գիլանը և ավստրալիական Do Something-ը: Վստահ եմ, որ կհասնենք մեր նպատակին, և երեխաները վերջապես դուրս կգան այս տնակներից: Իսկ մինչև դա իրականություն դառնա, փորձելու ենք ամեն կերպ աջակցել դպրոցին: Այսօրվա միջոցառումն առաջին քայլն է», – ասաց «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21