Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ-Ը ԱՋԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ
23/12/2009 19:35
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ-Ը ԱՋԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը աջակցել է երաժշտարվեստում իր հարուստ, բովանդակալից ու անկրկնելի ձեռագիրը ստեղծած Հովհաննես Չեքիջյանի  հոբելյանին նվիրված դասական երաժշտության երեկոյի կայացմանը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը 73 տարեկան է, իսկ  գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պատասխանատվությունը 48 տարի անընդմեջ ստանձնած Հովհաննես Չեքիջյանը` 81: Պրոֆեսորի ներդրած ջանքերի շնորհիվ, երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի`արժանանալով բազմաթիվ մրցանակների և կոչումների: Դրանցից  հատկապես   հատկանշական է  ակադեմիականի կոչումը: Կարևոր են ԽՍՀՄ-ի երգչախմբային  մրցույթի առաջին մրցանակն ու երգչախմբային ձայնագրությունների փարիզյան  Շառլ Կրո ակադեմիայի «Գրան Պրին»: Աշխարհահռչակ բեմերում ելույթներով հանդես եկած խմբի ձեռքբերումների մասին հրապարակումներ են եղել տարբեր լեզուներով աշխարհի շատ երկրներում:

Բախ, Հենդել, Մոցարտ, Վերդի, Բեթհովեն, Չայկովսկի, Վագներ, Շուբերտ, Բելինի… Այս և հայտնի այլ դասականների ստեղծագործություններից կազմված հարուստ երգացանկով, երգչախումբը հանդես է եկել ԽՍՀՄ հանրապետությունների և ինքնավար մարզերի բոլոր մայրաքաղաքներում, արտերկրի մշակութային խոշոր կենտրոններում` Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում… թվով 178 քաղաքում:

81-ամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի անունը հայտնի է հայրենի սահմաններից դուրս: Մաեստրոն ղեկավարել է արտերկրի սիմֆոնիկ 56 նվագախումբ:

«Մենք պետք է մեր մշակույթի մոլեռանդ պաշտպանը լինենք: Եթե կորցնենք այն` կդադարենք ազգ լինելուց: Ստեղծագործական կյանքում սա եղել է իմ ամենակարևոր սկզբունքը, որին հետևել եմ անվերապահորեն»,- ասաց Հովհաննես Չեքիջյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում տարբեր նախաձեռնություններով իրենց գործի նվիրյալներին գնահատելու անհրաժեշտությունը:

«Ապրել` նշանակում է զգալ, գնահատել, կատարելագործվել: Երաժշտությունն այդ ամենը միավորող հրաշալի միջոց է, որի լեզուն տևական ժամանակ տիրապետում և ունկնդրին է փոխանցում մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: Յուրօրինակ այդ աշխարհ թափանցելու հնարավորությունը մեզ ընձեռող մաեստրոյի ջանքերը գնահատելի են»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված տոնական երեկոյին մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամները:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.16 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6