Սոցիալական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ATOM. Հայաստանը պայմանավորվածություններ ունի 7 վերազգային կազմակերպությունների հետ
09/06/2020 18:07
Կիսվել

ATOM. Հայաստանը պայմանավորվածություններ ունի 7 վերազգային կազմակերպությունների հետ

ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում արդեն նախնական պայմանավորվածություններ կան 7 վերազգային կազմակերպությունների հետ, որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ նախատեսվող գիտակրթական համալիրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Տարասյանը նախ հիշեցրեց, որ ATOM տեխնոլոգիական ծրագրի շրջանակում գիտակրթական համալիր է նախատեսվում: «Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը կոչվում է ATOM առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ: Հիմնադրամը կզբաղվի այդ կենտրոնի ամբողջ կոնցեպտի ձևավորմամբ և իրականացմամբ: 13 պետությունների ղեկավարների հետ արդեն կան պայմանավորվածություններ՝ այդ գիտակրթական համալիրում խոշոր կազմակերպությունների ներգրավման կապակացությամբ: 7 վերազգային կազմակերպությունների հետ նույնպես կան նախնական պայմանավորվածություններ, որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ այդ պարկում»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

ATOM (Advanced tomorrow) ծրագիրն ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58