Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
 Վիվա-ՄՏՍ. Նոր գյուղտեխնիկա՝  Արտաբույնք համայնքին
17/08/2021 14:24
Կիսվել

 Վիվա-ՄՏՍ. Նոր գյուղտեխնիկա՝  Արտաբույնք համայնքին

Հարևան գյուղերից տեխնիկա խնդրելու՝ տարիների պրակտիկան Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում այլևս չի կիրառվի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, լուծել են գյուղի խնդիրը: Արտաբույնքում վստահ են, որ ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն այլևս չեն կորցնի: Համայնքին նվիրաբերված՝ գործարանային արտադրության «Բելառուս» տրակտորն ու «Տուկան-1600» մոդելի՝ հակավորիչ սարքը, բոլորի հողամասերում կհայտնվեն համակարգված ժամանակացույցով:   

Չնայած խիստ անհրաժեշտությանը, Արտաբույնքի բնակիչները տրակտոր չեն ունեցել: Հարևան գյուղերի աջակցությունից օգտվելու համար ստիպված են եղել հարմարվել ժամանակի կորստի և լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտության հետ: Հիմա արդեն վստահ են՝ հնձված խոտն արևի տակ շատ երկար չի մնա, քամուց էլ չի քշվի: Պատրաստ են իրար թև-թիկունք լինել և աշխատել:    

«Գյուղում ապրելու ձգտում կա, բայց եղած խնդիրները երբեմն պատճառ են դառնում, որ մարդիկ ընտրեն օտար երկրում աշխատելու ճանապարհը: Այդ ամենը կանխելու համար նաև՝ գյուղացուն ձեռք մեկնելը, աջակցելը շատ կարևոր է: Տարիներ շարունակ, բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիրներ ենք ունեցել: Վստահաբար կարելի է ասել. որ մեր հոգսերն արդեն կթեթևանան», – ասել է վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը:

Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ձգտում են պայմաններ ապահովելով՝ նպաստել մարզերի զարգացմանը: Կա այն վստահությունը, որ ապրուստը հոգալու միջոցներ և կենցաղավարության նվազագույն պայմաններ ապահովելու դեպքում, հնարավոր կլինի նպաստել գյուղական համայնքների զարգացմանը:

«Հողի մշակ լինելը բարդ, բայց  պատվաբեր գործ է։ Աշխատավոր մարդը լավ գիտի հողի արժեքը։ Մեր նպատակը հեռավոր գյուղերում  այդ պատասխանատու գործն անող մարդկանց աջակցելն է: Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրականացնել տարբեր ծրագրեր: Համոզված ենք, որ այս աջակցությունը նույնքան կարևոր է, որքան հեռավոր մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Այսուհետ դուք հնարավորություն կունենաք ձեր առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու և ստանալու առավելագույնը: Ամուր թելերով կապված մնացեք ձեր գյուղին և ամեն օր, ձեր աշխատանքով շենացրեք այն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտաբույնքում գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են: Գյուղացուն օգնության հասած տեխնիկան ոչ միայն նոր է, այլև շահագործման առումով՝ հեշտ կառավարելի:

Վիվա-ՄՏՍ–ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա–ՄՏՍ–ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա–ՄՏՍ–ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա–ՄՏՍ–ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2