Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ֆեյսբուքը դադարեցնում է անձնական դրամահավաքների հնարավորությունը. ԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ «ՌԵԱՐՄԵՆԻԱ»-Ն
03/11/2022 15:02
Կիսվել

Ֆեյսբուքը դադարեցնում է անձնական դրամահավաքների հնարավորությունը. ԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ «ՌԵԱՐՄԵՆԻԱ»-Ն

2022 թ. նոյեմբերի 1-ից սկսած Ֆեյսբուքը դադարեցնում է անձնական դրամահավաքներ ստեղծելու հնարավորությունը անհատների կամ շահույթ հետապնդող՝ առևտրային կազմակերպությունների համար։

Եթե մինչ այս հնարավոր էր արտերկրում ապրող մեր հայրենակիցների միջոցով բացել ֆեյսբուքյան անձնական դրամահավաքներ և ստանալ նվիրաբերություններ (այդ թվում և Հայաստանից), այլևս հնարավոր չի լինի կազմակերպել։

Կարևոր է նաև նշել, որ Հայաստանից նախաձեռնված ֆեյսբուքյան դրամահավաքները տարեկան հավաքում էին ավելի քան 1.5 մլն դոլար։

Չնայած այս ամենին՝ Հայաստանում հնարավոր կլինի ստեղծել դրամահավաքի նախագծեր և հանրությունից հավաքել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ առանց որևէ միջնորդավճարի՝ շնորհիվ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի։

Հայկական «ռեԱրմենիա» հարթակը՝ www.reArmenia.com, Հայաստանում առկա կամ աշխարհի հայերին առնչվող խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի իրականացման համար (ներառյալ՝ դրամահավաքներ) տեխնոլոգիական նորարարական ԼՈՒԾՈՒՄ է` առցանց հարթակ համագործակցության համար։

*Ուստի բոլոր այն մարդիկ, որոնք ժամանակին օգտվել են Ֆեյսբուքի՝ անձնական դրամահավաքներ ստեղծելու հնարավորությունից, կարող են լրացնել առցանց հայտ և իրենց նախագծերը ներկայացնել «ռեԱրմենիա»-ում՝ նախկինում արված ֆեյսբուքյան դրամահավաքի հղումը ներկայացնելով համապատասխան բաժնում։

Հավելենք նաև, որ այս խնդրի ի հայտ գալուց սկսած «ռեԱրմենիա»-ն մշակել է նախագծերի հաստատման արագացված գործընթաց այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք առնվազն 1 անգամ արդեն ստեղծել են նախագիծ հարթակում, այսինքն անցել են թիմի կարողությունների ստուգման գործընթացով (հաստատման տևողությունը՝ միջինում 3 օր)։ «ռեԱրմենիա»-ում ներկայացված դրամահավաքի նախագծերին արված նվիրաբերությունները առանց որևէ միջնորդավճար գանձելու, փոխանցվում են նախագծերի հեղինակներին դրամահավաքի արշավի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90