Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ORANGE-Ի ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
26/01/2012 20:36
Կիսվել

ORANGE-Ի ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ 2011 թվականի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին: Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ: Աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման և ներդրման (CHAT) թեստի նպատակով դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի և Արարատի մարզի առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար: Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեցին թվով 160 մանկաբույժներ և հոգեբույժներ, 238 մանկավարժ, 30 ծնող, 120 երեխա: Ծրագրի շրջանակներում հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ քսանչորս միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր դրամ:

Ծրագրի շրջանակներում Երևան հրավիրվեցին երկու շվեյցարացի մասնագետներ` ԱԴՈՍ (“Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ“) մեթոդը Հայաստանում ներդնելու նպատակով: Այն  աշխարհում ճանաչված է որպես Աուտիզմի  «Ոսկե Ստանդարտ»:  Այս մեթոդը (ADOS Autism Diagnostic Observation Schedule) նախատեսված է օգնելու աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտորոշմանը: Դասընթացներին մասնակցեցին ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մարզային մասնաճուղերի մասնագետները, ինչպես նաև Երևան քաղաքի հոգեբույժները, մարզային կենտրոնների նեղ մասնագետներ: «ԱրԲեՍ» ԱԿ–ում  ծնողների ներկայությամբ իրականացվել է ADOS-ի կիրառմամբ  կասկածելի դեպքերի ախտորոշման հաստատումը: Յուրաքանչյուր դեպք նկարահանվել է և քննարկվել կենտրոնների մասնագետների հետ:   

Երևանի Քաղաքապետարանի կրթության վարչության հետ սերտ համագործակցությամբ Աուտիզմի վերաբերյալ իրազեկման երկօրյա դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում, Արարատի մարզի դպրոցների և մանկապարտեզների մանկավարժների, Արտաշատի երկու դպրոցի դպրոցի աշակերտների և մանկապարտեզի դաստիարակների, երեխաների և ծնողների համար:  Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել  և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին: 

«Աուտիզմը մի հիվանդություն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Ֆրանս Տելեկոմը ներգրավված է աուտիզմի ոլորտում արդեն 20 տարի ի վեր: Ուրախ ենք այս համագործակցության համար Հայաստանում, որն արդեն երկու տարվա պատմություն ունի: Հայաստանում մենք գտել ենք իրենց գործին տիրապետող մասնագետների, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2012 թվականին, որն այս տարի ոչ միայն կներառի վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների, բժիշկների ու աուտիզմով երեխաների ծնողների համար, այլ նաև ավելի ընդգրկուն կլինի: Մասնավորապես Երևանում կիրականացվի պիլոտային նախագիծ պոլիկլինիկաներից մեկի հետ` ներառելով հանրային առողջապահության առաջնային օղակի մասնագետներին, որոնց դերը աուտիզմի վաղ հայտնաբերման գործում անհնար է գերագնահատել: Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի լիցեյներից մեկի հետ, որն ունի բազմաթիվ տարիների փորձ` դեռահասների մասնագիտական կրթության ներդնման և  աուտիզմով երեխաների մոտ ինքնուրույնության ձևավորման հարցում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91