Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Team Telecom Armenia-ն որդեգրել է շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն
22/04/2023 17:40
Կիսվել

Team Telecom Armenia-ն որդեգրել է շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է  «Երկրի օրը»։ Հավատարիմ լինելով իր՝ Շրջակա միջավայրի պահպանման քաղաքականությանը՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է այդ ուղղությամբ իրականացրած ծրագրերը։

Երկրի օրը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է “Invest in our Planet” խորագրի ներքո։

Որպես շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք որդեգրած ընկերություն՝ Team-ն արդեն մի քանի տարի է, ինչ անցում է կատարել էներգաարդյունավետ լուծումների՝ կապի և հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արևային էներգիա՝ նվազեցնելով  ջերմոցային գազերի արտանետումները։

Ընկերության ավտոպարկը շարունակում է համալրվել  էլեկտրոմոբիլներով․ 2022թ-ին ձեռքբերած մեքենաների 98%-ը էլեկտրոմոբիլներ են, որոնք աշխատում են անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով։

Ներկայացնելով ընկերության բնության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Team Telecom Armenia ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է վարել ռեսուրսախնայող գործունեություն, նվազագույնի հասցնել իր գործունեության հետևանքով առաջացող շրջակա միջավայրի հնարավոր աղտոտվածությունը՝ շեշտելով, որ իրենց ռազմավարական ծրագրերը մշակելիս այս ուղղությանը շատ մեծ կարևորություն և առաջնահերթություն են տվել։

Team-ում ներդրվել է ռեսուրսների շրջանաձև օգտագործման հայեցակարգ  (circularity), և թվային աղբի ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է  կապի ապահովման սարքերը՝ դրանք աղբավայր ուղարկելու փոխարեն։ Նշենք, որ կրկնօգտագործումների և վերամշակումների շնորհիվ Ընկերության թափոնների և օգտագործվող թղթի քանակը նույնպես էականորեն կրճատվել է, իսկ վաճառակետերում ներդրվել են E-sim և E-pen տեխնոլոգիաները։

Այսօր Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման որոշ կենտրոններում անցկացվում է նաև էկոլոգիական հարցախույզ (quiz), որի մասնակիցները ստանալու են նվերներ։ Հարցախույզի անցկացման վայրերին և պայմաններին ծանոթացեք այստեղ։

«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52