Սոցիալական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Գրենական պիտույքներ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղերի» ավելի քան 500 փոքրիկ շահառուներին
29/08/2023 12:39
Կիսվել

Գրենական պիտույքներ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղերի» ավելի քան 500 փոքրիկ շահառուներին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի՝ Երևանում բնակվող դպրոցահասակ շահառուները ստացան գրենական պիտույքներ՝ հիմնադրամի կազմակերպած ամենամյա դրամահավաք-արշավի շնորհիվ։

Նախաձեռնությանը միացել էր նաև Բիբլոս Բանկ Արմենիան, որն ունի հանձնառություն հնարավորինս նպաստելու ամենատարբեր կրթական ծրեգրերի։

Արդյունքում, հիմնադրամի՝ Երևանում իրականացվող Ընտանիքների ամրապնդման ծրագրի ավելի քան 500 շահառու երեխաների համար ձեռք են բերվել գրենական պիտույքներ, և փոքրիկներն արդեն պատրաստ են սեպտեմբերի 1-ին։

«Բիբլոս Բանկ Արմենիան ուրախ է համագործակցել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ՝ երեխաների խոցելի  խմբի ամենահրատապ կարիքները հոգալու համար։ Կրթությունը միակ իրական խթանն է մարդու և հասարակության կյանքի որակի բարելավման համար, և այս նախաձեռնությամբ ևս մենք վերահաստատում ենք Հայաստանում կրթության զարգացմանը նպաստելու մեր խոստումը»,- ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Շատ կարևոր է Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթական կարիքները հոգալու համար կազմակերպված արշավին միանալու նախաձեռնողականությունը։ Հուսով ենք՝ այս քայլն ավելի սերտ համագործակցության սկիզբ կդառնա Բիբլոս Բանկ Արմենիայի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի միջև»,- նշեց հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Ընտանիքների ամրապնդման ծրագիրը, որի նպատակը մանկալքության կանխարգելումն է, իրականացվում է Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում։

Բիբլոս Բանկ Արմենիան այս տարի տոնում է իր հիմնադրման 15 տարին: Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98