Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ
05/10/2012 15:27
Կիսվել

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Սա բացառիկ տոներից մեկն է, որը համախմբում է մեր ժողովրդին, քանի որ դարեր շարունակ մեր ժողովուրդը մեծարել և կարևորել է ուսուցչի դերը: Այսօր էլ դուք մեր երիտասարդության հոգիներում սերմանում եք այն լուսավորը, որոնք վաղը ծիլ են տալու և կերտելու են մեր պետության ու ժողովրդի ապագան: Համոզված եմ, որ մեր երիտասարդները հուսալի ձեռքերում են և այն պետական պարգևները, այն գնահատականները, որ մենք այսօր տալիս ենք ձեզ, իհարկե, բավարար չեն ձեր կողմից կատարված մեծածավալ աշխատանքը գնահատելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պահպանենք այս արժեքը և սերնդեսերունդ փոխանցենք մեր ժողովրդի նման վերաբերմունքը ուսուցիչների նկատմամբ: Եվս մեկ անգամ, հարգելի ուսուցիչներ, թույլ տվեք բոլորիդ շնորհավորել այս գեղեցիկ, լուսավոր տոնի առթիվ»:

Ուսուցչի օրվա առթիվ, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արտուր Կարապետյանը, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Շողիկ Բադալյանը և Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիլվա Բաբաջանյանը կառավարության ղեկավարի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Ավելի քան մեկ տասնյակ մանկավարժներ արժանացել են կառավարության ղեկավարի շնորհակալագրերին:

Ուսուցիչների մեծարման երեկոյի ընթացքում ամփոփվել են «Տարվա լավագույն…» ամենամյա հանրապետական մրցույթի արդյունքները: «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթած Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցչուհի Անժելա Նազարեթյանին և «տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթած Սյունիքի մարզի Քաջարանի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Նորա Սարգսյանին վարչապետ Սարգսյանը հանձնել է «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենաների բանալիներ: «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող ճանաչված Արարատի մարզի Այգեզարդի Ա. Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարատ Մնացականյանին տրվել է համակարգչային տեխնիկա:

Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության մարզերի և մայրաքաղաքի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, մանկավարժներ, գիտության ու մշակույթի անվանի գործիչներ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45