
ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏՆՕՐԵՆԻՆ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես:
Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ: