Սոցիալական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 9-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
29/04/2013 22:06
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 9-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության  առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը:

Միջազգային համբավ ձեռք բերած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն արդեն իններորդ անգամ ներկայացնում է հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներ` հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ  և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվներ կատարմամբ:

Փառատոնի առաքելությունը չի սահմանափակվում  դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելով: Այն հասարակության լայն շերտերին հնարավորություն տալիս է յուրահատուկ մթնոլորտում, երաժշտության ուղեկցությամբ դիտել պատկերասրահում գնտվող որմնանկարները:

Ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված փառատոնի ծրագիրը բավականաչափ հագեցած է: Ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո /Շվեյցարիա/, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Հայկ Մելիքյանը, պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը /Ռուսաստան/, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ Լարային Քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան/Իսպանիա/, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը/սոպրանո/, Արծվիկ Դեմուրչյանը/սոպրանո/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/,  Պերճ Քարազյանը /տենոր/,  Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամենամյա /2006թ.-ից/ հովանավորության և  հոգատարության շնորհիվ:

«Ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնց հիմքում կարևոր տեղ է հատկացվում շնորհալի երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, դրա զարգացմանն ու կատարելագործմանը: Դա բխում է քաղաքակիրթ հասարակության շահերից և կարող է հրաշալի արդյունք արձանագրել, երբ գործի դրված ջանքերը լինեն հետևողական ու անկեղծ: Տարիների ընթացքում հաջողություններ արձանագրած և միջազգային համբավ ձեռք բերած այս փառատոնը դարձել է Հայաստանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Այն հրաշալի է նաև իր մատուցման ձևի մեջ: Արվեստի և երաժշտության համադրությունը նույնքան գեղեցիկ է, որքան բնությունն ինքը:  «Ազգային պատկերասրահն» աշխարհն իրական գույներով տեսնելու և այն ավելի գունեղ դարձնելու միջոցներից մեկն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2008թ.-ից փառատոնն ընդգրկված է ՀՀ Մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6