Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԵԼ Է «ԵՐԿՈՒ ՕՐ ՀԵՔԻԱԹՈՒՄ»
02/07/2013 13:05
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԵԼ Է «ԵՐԿՈՒ ՕՐ ՀԵՔԻԱԹՈՒՄ»

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է սահմանամերձ գյուղերի երեխաների համար իրականացվող «Երկու օր հեքիաթում» սոցիալական ծրագրի աջակցման մասին:

Ծրագրի շրջանակում Չինարի գյուղի ավելի քան 50 աշակերտ այցելել է մանկական ժամանցի և հանգստի տարբեր վայրեր Երևան քաղաքում, եղել «Beeline կապի թանգարանում» և ծանոթացել բաժանորդների սպասարկման կենտրոնի օպերատորների աշխատանքին: Կապի թանգարանում 8-14 տարեկան երեխաներին ներկայացվել է Հայաստանի հեռախոսակապի զարգացման պատմական զարգացումը` սկսած 19-րդ դարի հեռագրի սարքից մինչև մեր օրերի նորարարական բարձր տեխնոլոգիական լուծումներ:

Չինարի գյուղի երիտասարդ հյուրերի հետ հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Դիմելով երեխաներին` ընկերության ղեկավարն ասել է. «Ինձ համար շատ հաճելի է տեսնել ձեր ուրախ և հետաքրքրված դեմքերը: Հույս ունեմ, որ դուք դեռ երկար կհիշեք ձեր այցը Երևան և «ԱրմենՏել» ընկերություն: Երեխաների աջակցությանն ուղղված սոցիալական ծրագրերում «ԱրմենՏել»-ի հիմնական նպատակն երեխաների կյանքն ավելի վառ և կենսուրախ դարձնելն է, իսկ նման սոցիալական նախաձեռնությունները մեզ մոտ արդեն դարձել են բարի ավանդույթ»:

«Երկու օր հեքիաթում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի երիտասարդ հյուրերն այցելել են նաև Ջրաշխարհ, մանկական ժամանցի կենտրոններ, կենդանաբանական այգի, ծանոթացել և շփվել շատ հետաքրքիր ու հայտնի մարդկանց հետ:

Նշենք նաև, որ ծրագրին աջակցել են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունն, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարությունը:  

Ծրագիրը միավորել էր բազմաթիվ բլոգերների, սոցիալական ցանցերի օգտատերերի, պետական գործիչների, բիզնեսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52