Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Բնությունը՝ երաժշտության լեզվով․ IDBank-ը «Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր գործընկեր
03/10/2025 17:55
Կիսվել

Բնությունը՝ երաժշտության լեզվով․ IDBank-ը «Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր գործընկեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 20-ամյա հոբելյանական համերգաշրջանը նշանավորում է «Սիմֆոնիկ անտառով»։ Մեր երկրում նոր անտառ կստեղծվի, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշ։ Անտառտնկման գործըթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։

Նախագծի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 23-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ համերգային երեկոյով։ Համերգի գլխավոր գործընկերն IDBank-ն է։ Բացի այդ, IDBank-ը և Իդրամը անտառապատման նախագծին միացել են նաև ընկերությունների «Մի դրամի ուժը» նախագծով՝ անտառտնկման գործընկեր «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն հայտարարելով հոկտեմբեր ամսվա շահառու կազմակերպություն։

«Լավ միտքն այնքանով է լավ, մինչև որ կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք օգնում են, որպեսզի այդ միտքը դառնա իրականություն»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ու հավելում․ «Շնորհակալություն բոլոր անհատներին ու կազմակերպություններին՝ «Սիմֆոնիկ անտառի» գաղափարին հավատալու և միանալու համար»։

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն ընդգծում է՝ ուրախ են, որ հենց այս տարբերակով է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը որոշել նշանավորել իր 20-րդ համերգաշրջանը․ «Անտառը վերածնվող կյանքի և հավերժության խորհրդանիշն է։ 20 000 ծառերը, որոնք տնկվելու են Ջրաշենում՝ Շիրակի մարզում, կդառնան նոր անտառ, տարեցտարի կաճեն, կմեծանան և կօգնեն մեր հայրենի բնությանը»։

«Նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է ևս մեկ քայլ կատարելու դեպի ավելի մաքուր, ավելի լավ ու անտառաշատ Հայաստան։ Մենք, բնականաբար, չէինք կարող հնարավորությունը բաց թողնել և չաջակցել այս հրաշալի մշակութային իրադարձությանը, որը «Սիմֆոնիկ անտառի» հիմնադրմանն է նվիրված։ Բացի համերգին աջակցելուց, IDBank և Իդրամը ընկերությունների «Մի դրամի ուժը» նախագծով ևս միացել ենք «Սիմֆոնիկ անտառի» գաղափարին՝ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն հայտարարելով հոկտեմբեր ամսվա շահառու»,- նշում է IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի և «Մի դրամի ուժը» նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30 000 ծառ է տնկվել։ Ակնկալվում է, որ նոր համագործակցության արդյունքում Հայաստանի անտառային ֆոնդը կավելանա ևս 6000-ից ավելի ծառով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52