Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱրմենՏել»-ի աջակցությամբ կմեկնարկի «Գործի´ր հանուն քո ապագայի» ծրագիրը
25/10/2013 16:57
Կիսվել

«ԱրմենՏել»-ի աջակցությամբ կմեկնարկի «Գործի´ր հանուն քո ապագայի» ծրագիրը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարել են «Գործի´ր հանուն քո ապագայի» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է ներառական թատերական խմբի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը հասարակություն` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով:

«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 2012թ-ին: Այս տարի նոր ծրագրում կընդգրկվեն 25-35 հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: «Գործի´ր հանուն քո ապագայի» ծրագրի շրջանակում նոր ներկայացումը  կբեմականացվի Երևանում, Թալինում, Ապարանում և Գյումրիում: Ծրագրի ավարտին վերջին ներկայացումը կբեմականացվի Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ծրագրի կապակցությամբ նշել է. «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության մեջ առանցքային տեղ են զբաղեցնում այնպիսի ծրագրերի աջակցությունն, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Ուրախ ենք, որ ներառական թատերական խմբի գործունեությունը դրական մեծ արձագանքի արժանացավ հասարակության լայն շրջանակներում  և խթանեց մտավոր, խոսքային և ֆիզիկական ունակությունների և կարողությունների զարգացումը հատուկ կարիքներ ունեցող երեխաների շրջանում՝ նպաստելով երեխաների ինտեգրմանը հասարակություն:  Լինելով արդյունքների ականատեսը մենք կշարունակենք մեր ակտիվ մասնակցությունը սոցիալական ծրագրերի իրականացման գործում»:

«Վորլդ Վիժն կազմակերպությունը գտնում է, որ երեխաների հիմնարար իրավունքները պետք է առաջնային լինեն յուրաքանչյուր հասարակության համար: Հետևապես ամեն հասարակություն պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ յուրաքանչյուր երեխայի լիարժեք զարգացման և կրթություն ստանալու համար: Ուրախալի է, որ մեր երկրում ևս չեն անտեսվում երեխաները և, որ հատկապես գործուն աջակցություն է ցուցաբերվում հատուկ կարիքներ ունեցող երեխաների զարգացման համար»,-նշել է Վորլդ Վիժն Հայաստան, ծրագրի Տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Մենք կարող ենք ասել, որ մեր  և «ԱրմենՏել»-ի նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ՝  ծրագիր ներգրավելով  ավելի շատ երեխաների: Հասարակական և մասնավոր  սեկտորի նման յուրօրինակ համագործակցությամբ ձեռք բերված դրական  հաջողությունը  մեզ հնարավորություն է տալիս առավել զարագացնել ու ընդլայնել կենտրոնի ծրագրերի շրջանակը, որը   նպաստում է  հատուկ կարիքով երեխաների  առողջական վիճակի և սոցիալական հմտությունների  բարելավմանը, ինչպես նաև հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Եվս մեկ առիթ իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», – ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք որ, «ԱրմենՏել» ընկերությունը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ 2011թ-ից ի վեր իրականացնում է սոցիալական ծրագրեր: Համագործակցության շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների 10 երեխա ստացել է բժշկական օգնություն Երևանի լավագույն բժշկական հաստատություններում: «Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում» Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կայացել է  «Համեցի´ր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես-միջոցառումը: «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ստեղծվել է նաև «Մենք ենք» ներառական թատերական խումբը, ինչպես նաև կայացել են արտ թերապիայի դասընթացներ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08