Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագրին
04/12/2013 12:27
Կիսվել

«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագրին

Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Մենք ենք» ներառական թատերական խմբի նոր ներկայացումը։ Ներկայացումը կայացել է «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակություն՝ ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով։ Այս անգամ, թատերախմբի սաները հանդիսատեսին ցուցադրեցին «Բարի ախորժակ» ներկայացումը՝ բեմադրված իտալացի գրող Ա. Մորավիայի հեքիաթների հիման վրա:

«ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը ծրագրի վերաբերյալ ասել է. «ԱրմենՏել»  ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնել մարդկանց փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ընկերությունն աջակցելով «Մենք ենք» ներառական թատերախմբի կայացմանը և հետագա շարունակական գործունեությանը, նպաստում է երեխաների յուրօրինակության, խառնվածքի, մտավոր և ֆիզիկական ներուժի բացահայտմանը՝ օգնելով հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ինտեգրվել հասարակություն շփվելով արվեստի ու գեղեցիկի հետ»:

«Մենք կարող ենք ասել, որ մեր և «ԱրմենՏել»  ընկերության նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ։  Այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս առավել զարգացնել ու ընդլայնել «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագիրը, որի շրջանակներում ներառական թատերախմբի երեխաներն արդեն հասցրել են ներկայացումներով հանդես գալ Ապարան և Թալին քաղաքներում՝ արժանանալով տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու գնահատանքին: Քանի որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է,  սա ևս մեկ առիթ է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա անհատական զարգացման և հասարակության մեջ հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», – ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ, նոյեմբերի 21-ին թատերախումբն իր առաջնախաղով հանդես եկավ Ապարան քաղաքում, այնուհետ Թալինում։ Նախատեսվում է  ներկայացումներով հանդես գալ նաև Գյումրիում։ «Մենք ենք» թատերախումբը ստեղծվել է 2012թ-ին Մանկական զարգացման հիմնադրամի և «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) համագործակցության արդյունքում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52