Սոցիալական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
«ԱրմենՏել»-ը սոցիալական ծրագիր է իրականացրել Երվանդաշատ սահմանամերձ համայնքի երեխաների համար
15/01/2014 14:01
Կիսվել

«ԱրմենՏել»-ը սոցիալական ծրագիր է իրականացրել Երվանդաշատ սահմանամերձ համայնքի երեխաների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) սոցիալական ծրագիր է իրականացրել Արմավիրի մարզի Երվանդաշատ սահմանամերձ համայնքի երեխաների համար։ 

Ընկերությունից հայտնում են, որ սահմանամերձ համայնքների աջակցման ծրագրի շրջանակում «ԱրմենՏել», Mothercare և Promoto ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Երվանդաշատ և համայնքի մինչև 10 տարեկան բոլոր երեխաներին նվիրել խաղալիքներ և հագուստ, իսկ համայնքի գրադարանին` հայկական պատմության և արվեստի մասին նոր գրքեր։

«Հայաստանում սահմանամերձ գյուղերի աջակցությանն ուղղված ծրագիրն առաջինն էր, որ իրականացվեց իմ ղեկավարության ժամանակ: 2013 թվականի հուլիսին մենք օգնեցինք Չինարի գյուղի երեխաներին, իսկ հիմա մեր ուշադրության կենտրոնում է Երվանդաշատ գյուղը: Մենք հպարտ ենք, որ կարողացանք օգնել այս համայնքում ապրող բոլոր երեխաներին: «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր ընկերությանը հաջողվում է ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց և կազմակերպություններ սոցիալական ծրագրերի իրականացման ժամանակ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարևորելով Հայաստանի սահմանամերձ գյուղերի դերն ու նշանակությունը և փորձելով գոնի մի փոքր կիսել գյուղում ապրող և արարող գյուղացու հոգսը` որոշեցինք մեր կողմից հաճելի անակնկալ մատուցել։ Ընտրվեց Թուրքիայի հետ սահմանամերձ Երևանդաշատ գյուղը, որն ավելի քան 90 կմ հեռու է մայրաքաղաքից: Վստահ ենք, որ նման նախաձեռնություններն ուժ ու եռանդ են տալիս գյուղում ապրող գյուղացուն, ով չի լքել իր հայրական տունը, ով չնայած առկա բոլոր դժվարություններին` փորձում է շենացնել այն և իր օրվա հացն այնտեղ ստեղծել` ակամայից դառնալով մեր երկրի սահմանների անվտանգության երաշխավորը: Եվ մենք ուղղակի պարտավոր ենք օգնել նրանց մեր ուշադությամբ և աջակցությամբ»,- նշել է  Mothercare ընկերության տնօրեն Նարեկ Ամիրխանյանը։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59