Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակույթի կողքին է
29/01/2014 15:50
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակույթի կողքին է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Տիգրան Չուխաջյանի անմահ օպերետի նոր բեմադրության համար հատկացրել է 10 միլիոն դրամ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Չուխաջյանի այս գլուխգործոցին անդրադառնում է երրորդ անգամ: Բեմադրությունն իրականացրել են նշանավոր արվեստագետներ, ՀՀ ժողովրդական արտիստներ`Երվանդ Ղազանչյանը (ռեժիսոր), Յուրի Դավթյանը (դիրիժոր), ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը (բեմանկարիչ), ճանաչված խմբավար Շուշան Հովհաննիսյանը և անվանի բալետմայստեր Աննա Կարապետյանը: Ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասանները, սիմֆոնիկ նվագախումբը, քառաձայն երգչախումբը և բալետը:

Իր վառ ու թարմ գույներով, հայ ժողովրդական մեղեդիների հիանալի օգտագործմամբ, մեներգերով և հումորով, «Կարինեն»` որպես հայ դրամատուրգիայի գոհար, մինչև այժմ էլ, մնում է չգերազանցված: Այն իր ոգով և ոճով խորապես ազգային ստեղծագործություն է:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով ստանձնել է մշակութային այս գոհարի բեմադրման հովանավորությունը: Գեղագիտական դաստիրակության տեսանկյունից` անվանի կոմպոզիտորների գործերը հայ երիտասարդներին ներկայացնելը կարևոր նշանակություն ունի մեզ համար: Արվեստը զգացմունքի բարձրակետ է, ամեն լավի ու գեղեցիկի խտացում», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կարինեն» հայերեն առաջին անգամ բեմադրվել է Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ` Բաքվի Մայիլյան թատրոնում 1912 թ.:

Ավելի վաղ, Հ. Պարոնյանի անվան թատրոնում օպերետը բեմադրվել է 1941 և 1950, իսկ Օպերայի և բալետի թատրոնում` 1951 և 1988 թվականներին: Հետագայում արդեն` 1962թ.-ին, «Հայֆիլմ» կինոստուդիան համանուն երաժշտական ֆիլմ է նկարահանել:

Տիգրան Չուխաջյանի երազանքն էր` իր օպերետի բեմադրությունը տեսնել Փարիզում: Նախագիծը, սակայն, իրականացվել է անվանի հայի մահից հետո: Մեր օրերում դեռևս շարունակվում է օպերետի բեմադրությունը: Ֆրանսահայ բեմադրիչ և դերասան Ժիրայր Փափազյանի մտահղացմամբ 2010-ին առաջին անգամ Փարիզի «Բուֆ դյու Նոր» թատրոնում, 2011թ.-ին` Մարսելի հանրահայտ «Օդեոն» թատրոնում ներկայացվել էր օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգ տարբերակը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67