Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Օրանժ հիմնադրամը 3 տարեկան է
30/04/2014 18:32
Կիսվել

Օրանժ հիմնադրամը 3 տարեկան է

Ապրիլին լրացավ Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության երրորդ տարին: Լինելով առաջին կորպորատիվ հիմնադրամներից մեկը Հայաստանում` Orange Հիմնադրամի հիմնական առաքելությունն է օգնել հասարակության խոցելի խմբերին՝ վերջիններիս ընձեռելով հաղորդակցվելու, ապրելու և համատեղ ստեղծելու առավել լայն հնարավորություններ, ինչպես նաև աջակցել Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանը հետևյալ երեք հիմնական ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և համայնքային զարգացում:

«Լինելով հայաստանյան հասարակության լիարժեք անդամ՝ հեռահաղորդակցության ծառայությունները հասարակության լայն զանգվածներին հասանելի դարձնելուց բացի, մեր նպատակն է նաև աջակցել ու նպաստել հասարակության սոցիալական զարգացմանը: Օգտվելով ստեղծված առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ում հետ այս 3 տարիների ընթացքում համատեղ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, ինչպես նաև Orange-ի բաժանորդներին, ովքեր օգնել են մեզ SMS բարեգործական ծրագրին իրենց մասնակցությամբ՝ այսպիսով ապացուցելով, որ միասին կարող ենք ավելին», – ասաց Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange Հիմնադրամի գործունեության երրորդ տարեդարձի կապակցությամբ մեկնարկել է Հիմնադրամի նոր պաշտոնական կայքը` http://foundation.orangearmenia.am , որտեղ կարելի է գտնել տեղեկատվություն Հիմնադրամի նախաձեռնություններին մասնակից դառնալու վերաբերյալ, ինչպես նաև տեսնել արդեն իրականացված նախագծերի արդյունքները:

Իր գործունեության երեք տարիների ընթացքում, ի թիվս այլ նախաձեռնությունների, Orange Հիմնադրամն աջակցել է ավելի քան 250 ուսանողների՝ տրամադրելով կրթաթոշակներ վերջիններիս ուսման վարձը հոգալու համար: «Շեն» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ավելի քան 18 գյուղական համայնքներում բացվել են համակարգչային սրահներ, կահավորվել են ավելի քան 11 մարզադահլիճներ և վերանարոգվել  6 մանկապարտեզներ: Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ ջանքերով մարզերի ավելի քան 50000 բնակիչներ ստացել են անվճար ակնային բուժում: Այս համագործակցության շրջանակներում Հիմնադրամը ֆինանսավորել է ավելի քան 4000 ակնային վիրահատություն և լազերային բուժում:  Նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքներում տնտեսության զարգացումը՝ Orange Հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեկ գյուղ» ծրագիրը, որի շրջանակներում ընտրված համայնքներում կատարվում են ֆինանսական ներդրումներ և ստեղծվում երկարաժամկետ աշխատատեղեր՝ այսպիսով աջակցելով նշված համայնքների տնտեսական կայուն զարգացմանը: Համայնքային զարգացման նման լայնածավալ ծրագրեր արդեն իսկ իրականացվել են Տավուշի մարզի Բերդավան և Արագածոտնի մարզի Հարթավան գյուղերում: 

Orange Հիմնադրամի գործունեությանն իրենց մարդասիրական ծրագրերով ու գաղափարներով անմիջական մասնակցություն են ունենում նաև Orange-ի աշխատակիցները: Վերջիններիս կողմից ներկայացված և ընտրված ծրագրերն այնուհետ իրականացվում են Հիմնադրամի աջակցությամբ:

Եվս մեկ նախաձեռնություն՝ «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական ծրագիրն, Orange Հիմնադրամն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Orange-ի բաժանորդներն այս նախագծում իրենց անմիջական մասնակցությունն ունենալու հնարավորություն ունեն և կարող են գումար նվիրաբերել հատուկ համարին  կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Հիմնադրամը կրկնապատկում է բաժանորդների կողմից նվիրաբերված գումարը և դրանք ուղղում  սոցիալապես խոցելի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելուն՝ այսպիսով վերջիններիս հնարավորություն ընձեռելով ընտանիք վերադարձնել պետական հաստատությունների հոգածությանը հանձնված իրենց երեխաներին: «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական ծրագրի շնորհիվ 2012 թվականից ի վեր ավելի քան 30 երեխա արդեն վերադարձել է ընտանիք:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52