Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.95+0.04 WTI - 79.25-0.25
COMEX:  GOLD - 2311.20-0.75 SILVER - 26.89+0.26
COMEX:  PLATINUM - 967.60+0.02
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 153.01-1.92 EUR/GBP - 1.0734+0.19
FOREX:  EUR/USD - 1.0734+0.19 GBP/USD - 1.2549+0.15
STOCKS RUS:  RTSI - 1177.96+0.05
STOCKS US: DOW JONES - 38225.66+0.85 NASDAQ - 15840.96+1.51
STOCKS US: S&P 500 - 5064.20+0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07-0.44 TOPIX - 2728.53-0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 18207.13+2.50 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8172.15+0.63 CAC40 - 7914.65-0.88
STOCKS EUR:  DAX - 17896.50-0.20
02/05/2024  CBA:  USD - 387.63-0.37 GBP - 485.04-1.51
02/05/2024  CBA:  EURO - 414.92-1.29
02/05/2024  CBA:  GOLD - 28693.25-416.59 SILVER - 330.01-11.54
Beeline Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային և «Գիշերային Գեղադիտակ» ծրագրին
16/05/2014 15:47
Կիսվել

Beeline Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային և «Գիշերային Գեղադիտակ» ծրագրին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան  նվիրված միջազգային ակցիային. մայիսի 17-ին  18։00–ից մինչև 24։00–ն և մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչև 18։00–ն, Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև։

Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիայի կազմակերպչական կոմիտեն միջոցառման տասնամյակի առիթով իրականացնում է «Գիշերային Գեղադիտակ» ծրագիրը, որին նաև մասնակցում է Beeline Կապի թանգարանը։ Ակցիայի շրջանակում թանգարանների բոլոր այցելուները կարող են ինքնալուսանկարվել թանգարաններում և ուղարկել դրանք հատուկ անվճար հավելվածի միջոցով։ Ուղղարկված լուսանկարները կցուցադրվեն միաժամանակ ակցիային մասնակցող բոլոր թանգարաններում, այդ թվում՝    Beeline Կապի թանգարանում։

«Գիշերային Գեղադիտակ» ծրագրին միանալով՝ մենք կարող ենք առաջարկել այցելուներին ոչ միայն ծանոթանալ թանգարանի նմուշներին, այլ նաև մեր թանգարանում կազմակերպել յուրահատուկ, հետաքրքիր և ուրախ «սելֆիներ»՝ նաև իրենց ընկերների հետ։  «ԱրմենՏել» ընկերությունը ուրախությամբ հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել մեր Կապի թանգարան «Թանգարանների գիշեր»–ը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավարի ժ/պ Տաթև Այրումյանը:

Beeline  Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։ Կապի թանգարանը  գործում է Ազատություն 24/1 հասցեում։

«Գիշերային Գեղադիտակ» ծրագիրը հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation

«Գիշերային Գեղադիտակ» ծրագրին մասնակցելու համար պետք է  բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif հավելվածը և ստանալ ակտիվացման գաղտնաբառը։ Հավելվածը հասանելի է հետևյալ հասցեներով՝
https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8
http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html

02/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.63
-0.37
Եվրո (EUR)
414.92
-1.29
Ռուբլի (RUR)
4.22
+0.06
Լարի (GEL)
144.80
+0.12
28693.25
-416.59
Արծաթ
330.01
-11.54