Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայաստան կժամանի շախմատի աշխարհի չեմպիոն Մանգուս Կառլսենը
17/06/2014 15:16
Կիսվել

Հայաստան կժամանի շախմատի աշխարհի չեմպիոն Մանգուս Կառլսենը

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ Ակրոնիս ընկերության հրավերով հունիսի 22-24-ը Հայաստան կայցելի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Երեւանում Կառլսենին կհյուրընկալի Աշխարհի գավաթակիր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։

Այցի շրջանակներում Երեւան կժամանեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում Acronis ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Parallels ընկերության եւ Runa Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր, Ֆիզտեխ միության վարչության անդամ  Սերգեյ Բելոուսովը, ռուսական վենչուրային ներդրող, «Almaz Capital Partners» ընկերության հիմնադիր եւ կառավարիչ Ալեքսանդր Գալիցկին, Սաութհեմփթոնի համալսարանի նանոֆիզիկայի եւ ֆոտոնիկայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կավոկինը, Թաթարստանի Հանրապետության նախագահի տնտեսական հարցերով օգնական Այրատ Խայրուլինը, Parallels Inc. ընկերության նախագահ Բիրգեր Սթենը եւ այլոք։

Հյուրերը կայցելեն Տաթեւի վանք, որտեղ կծանոթանան միջնադարյան վանական համալիրի պատմությանը, ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Գրոսմայստերները կանցկացնեն շախմատի միաժամանակյա խաղ` 20 խաղատախտակների վրա։ Լավագույն մրցակիցներին կշնորհվեն նվերներ։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պետական եւ հոգեւոր բարձրաստիճան այրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ շախմատի ոլորտի ներկայացուցիչների հետ։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը ոչ առեւտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու եւ դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցումը գոյատևման մոդելից դեպի բարօրության շրջան: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջը, «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման ծրագիրը, Դիլիջանի զարգացման հիմնադրամը եւ այլն։

«Ակրոնիսը» տվյալների պաշտպանության նոր սերնդի համակարգերի մշակման ոլորտի առաջատար, որը հանդիսանում է համաշխարհային պահուստային տվյալների պատճենման, համակարգերի վթարային վերականգնման և դեպի տվյալներն անվտանգ մուտքի ապահովման լուծումներ առաջարկող ընկերություն: Ընկերության արտադրանքից օգտվում են ավելի քան 5 մլն անհատ և 300.000 կորպորատիվ օգտատերեր աշխարհի 130 երկրներում: «Ակրոնիսն» առաջարկում է ֆիզիկական, վիրտուալ և «քլաուդ» միջավայրերում պահուստային պատճենման պարզ, արդյունավետ և հուսալի լուծումներ, ինչպես նաև շարժական կապի սարքերում դեպի տվյալներն անվտանգ մուտքի ապահովմանն ուղղված լուծումներ: «Ակրոնիս» ընկերության արտադրանքի հիմքում դրված է իր բնույթով եզակի՝ «Acronis AnyData Engine» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հեշտությամբ կիրառել «Ակրոնիսի» մշակած լուծումները ցանկացած ընկերության պայմաններում և լրամշակել դրանք՝ ենթակառուցվածքի և բիզնեսի ծավալների աճին համընթաց: Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել www.acronis.ru։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69