Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում մեկնարկում է նետաձգության Եվրոպայի առաջնությունը
17/07/2014 16:52
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում մեկնարկում է նետաձգության Եվրոպայի առաջնությունը

Արմավիրի մարզում գտնվող ձիասպորտի կենտրոնում, առաջիկա ամբողջ շաբաթվա ընթացքում, նետաձգության մեջ իր ուժերն են չափելու 39 պետությունից ժամանած 272 մարզիկ: Նրանց մրցակցություն է սպասվում թիմային և անհատական պայքարում: Արդեն ձևավորվել է տղաների 75 և աղջիկների 47 թիմ: Ե՛վ թիմային, և՛ անհատական մրցապայքարը ծավալվելու է օլիմպիական, կամպաուտ և միքս ձևերում: Առաջնության մասնակիցների կազմում ընդգրկված են օլիմպիական չեմպիոններ, ռեկորդակիրներ, աշխարհի բազմակի և Եվրոպայի չեմպիոններ:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է առաջնության գլխավոր հովանավորը` ստանձնելով իրադարձության տեխնիկական աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է Wi-Fi ծածկույթ, ձիասպորտի կենտրոնի տարածքն ապահովել է մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել է 6 համակարգիչ և 2 տպիչ սարք: Գերարագ ինտերնետի հասանելիության շնորհիվ, մրցույթի վերբեռնված տեսանյութերն առցանց ռեժիմով կցուցադրվեն Նետաձգության ֆեդերացիայի միջազգային կայքում, իսկ իրադարձությունը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն առավել արդյունավետ կարող են կազմակերպել իրադարձության լուսաբանումը: Տեղեկությունների փոխանակման և ընտանիքների հետ հաղորդակցվելու առումով,  գերարագ Wi-Fi ինտերնետը կարևոր ծառայություն կարող է լինել նաև մարզիկների համար:

Մարզական առաջնություններին աջակցության փորձ ունեցող ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգացել է ոչ միայն շարժական կայանի, այլև սպասարկման շարժական կենտրոնի ապահովման հարցը: Դրա շնորհիվ, ընկերության տրամադրած ծառայություններից տեղում կարող են օգտվել առաջնության մասնակիցներն ու հանդիսատեսը: Նետաձգության առաջնության անցկացման ընթացքում, ցանցի և տրամադրված տեխնիկայի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները կլինեն ձիասպորտի կենտրոնում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08