Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Կոտայքի մարզում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»
01/12/2014 16:16
Կիսվել

Կոտայքի մարզում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 8 «Հրաշք» մանկապարտեզում և Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին: Երեխաների զարգացման անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: 

Նոր բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, իսկ այն մասնագետներն, ովքեր պետք է աշխատեն կենտրոններում անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն:  

«Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում։ Համոզված եմ, որ Beeline կենտրոնների միջոցով մենք ոչ միայն կկարողանաք օգնել երեխաներին դարձնել իրենց կյանքն ավելի լավը, այլ մեզ կհաջողվի նրանց փոխանցել մեր ջերմությունն ու ուշադրությունը», – նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը» կարևորում է  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության զարգացմանն ուղղված բազմաթիվ  անելիքներ կան, և  դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline-ը կարևորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  և խթանում  է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը մեկնարկել է  2014թ–ի սեպտեմբերի 10-ին։ Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, ինչպես նաև  անց է կացվել «Այսօրվա աշխարհը երեխաների աչքերով» խորագրի ներքո միջոցառում Գորիս քաղաքում։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58