Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ներքաղաքային հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով
20/02/2015 17:30
Կիսվել

Ներքաղաքային հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով

Կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս:

Պատվիրված հատուկ վերելակներն արդեն տարեվերջին ներկրվեցին Երևան: 2015 թվականի սկզբին սկսվեցին դրանց տեղադրման աշխատանքները «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսների վրա: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նշել է, որ վերելակներով կահավորված ավտոբուսների շահագործումից առաջ հաշվի են առնվել հատուկ կարիքներ ունեցող անձանց կարծիքներն ու առաջարկությունները: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն էլ ընդգծել է, որ այս նախաձեռնությունը դիտարկվում է նաև «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մաս, և համոզմունք է հայտնել, որ երևանցիները հնարավորին կօժանդակեն ավտոբուսներով տեղաշարժվող հատուկ կարիքներով քաղաքացիներին, թեև վերելակները ընձեռում են ավտոբուսում ինքնուրույն հայտնվելու հնարավորությունը: Ընտրված առայժմ թվով 5 երթուղիները, ինչպես նաև սպասարկման ժամային միջակայքերը, համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ:

Սկզբունքն այն է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն ունենան: Ըստ այդմ, համար 13 երթուղին կգործի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ, համար 20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, համար 22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, համար 28 երթուղին Քանաքեռ-Զեյթունից Նոր Նորքով կձգվի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա » Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն և համար 35 երթուղին Նոր Նորքից կուղևորվի Կենտրոն, այնուհետ նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ:

Ծրագրի շնորհանդեսի ընթացքում վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են և շնորհակալություն են հայտնել իրենց նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության համար: Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների դիսպետչերական ծառայության 010-67-44-28 հեռախոսահամարով: Նպատակն այն է, որ շահառուն կարողանա զանգի միջոցով տեղեկություն ստանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին: Ծրագիրը կշարունակվի նաև 2015 թվականին: Այդ նպատակով դարձյալ համայնքային բյուջեից միջոցներ կտրամադրվեն, ինչի արդյունքում կավելանա նաև հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված երթուղիների քանակը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69