Սոցիալական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Երևանում է հաշմանդամների իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից Վիկտոր Փինեդան
01/04/2015 13:30
Կիսվել

Երևանում է հաշմանդամների իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից Վիկտոր Փինեդան

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հյուրընկալել է հաշմանդամների իրավունքների միջազգային շարժման առաջնորդներից մեկին` Վիկտոր Փինեդային, ով Երևան է ժամանել հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության ընդլայնման հարցերի շուրջ հանդիպումներ կազմակերպելու նպատակով։ 

Ողջունելով հյուրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը համառոտ ներկայացրել է Երևանի գլխավոր հատակագիծը և նշել, որ փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքային միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորին հասանելի դարձնելու խնդիրներին` վկայակոչելով արդեն կյանքի կոչված մի շարք ծրագրեր: Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն էլ նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության հարուստ փորձ ունի, և հույս հայտնել, որ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն առավելագույն չափով նպաստելու առումով, այս հանդիպումը ևս կտա արդյունքներ: Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն անդրադարձել է այն ծրագրային առաջնահերթություններին, որոնք Երևանի ավագանու որոշումներով տարեցտարի կյանքի են կոչվում: Հատկանշվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ խստորեն վերահսկվում են ոլորտում իրականացվող բոլոր աշխատանքները` առաջնահերթությունը տալով քաղաքաշինական, առողջապահական և սոցիալական բաղադրիչներին: Կարևորվել է այն հանգամանքը, որ բոլոր նախաձեռնությունները կյանքի կոչելիս հատուկ հաշվի են առնվում ոլորտի ՀԿ-ների կարծիքներն ու առաջարկները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կալիֆորնիայի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման բաժանմունքի դասախոս, Ամերիկյան համալսարանի միջազգային ծառայության դպրոցի համեմատական հաշմանդամության քաղաքականության ծրագրի դասախոս և Հաշմանդամության համաշխարհային ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Փինեդան նշել է, որ ընդամենը մեկ օր գտնվելով Երևանում՝ համոզվել է, թե քաղաքային իշխանությունները որքան մեծ ուշադրություն են դարձնում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրներին: Ամերիկացի հյուրը մասնավորեցրել է իր դիտարկումները քաղաքային միջավայրի հասանելիության, փողոցներում ու գետնանցումներում ազատ տեղաշարժի ապահովման, քաղաքային տրանսպորտում հաշմանդամասայլակով տեղաշարժվելու հնարավորության և այլ բաղադրիչների առումով: Վիկտոր Փինեդան հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցությունը կլինի կառուցողական և իր մասնագիտական գիտելիքներն ու նպաստը կբերի հատուկ կարիքներով անձանց համար իրագործվող քաղաքային ծրագրերին:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22