Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երևանում բացվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը
03/04/2015 14:30
Կիսվել

Երևանում բացվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը՝ ապրիլի 2-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացմանը, որի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարները, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Շնորհավորելով ներկաներին կենտրոնի նոր ու հարմարավետ շենքի բացման առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել կենտրոնին: 

«Սրտացավ մի խումբ մարդկանց, կազմակերպությունների և անձամբ տիկին Սարգսյանի անմիջական հետևողականության արդյունքում կարճ ժամանակահատվածում կենտրոնի նոր շենքն արդեն պատրաստ է լիարժեք շահագործման: Շնորհավորելով կենտրոնի սաներին և ծնողներին` իմ շնորհակալությունն եմ հայտնում Աուտիզմի ազգային հիմնադրամին, անձամբ Ձեզ, տիկին Սարգսյան, ինչպես նաև այն ներդրողներին, կազմակերպիչներին ու բարերարներին, ովքեր աջակցեցին և օգնեցին ծրագիրը արագ կյանքի կոչելու հարցում: Որպես Երևանի քաղաքապետ՝ ուզում եմ նաև վստահեցնել, որ մենք միշտ լինելու ենք կենտրոնի կողքին և մեր լիազորությունների շրջանակում աջակցելու ենք», – ընդգծել է քաղաքապետը:

Հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի տնօրենին է հանձնել կենտրոնի տարածքի ընդլայնման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը:

«Դեռևս մեկ տարի առաջ, երբ այցելեցինք կենտրոնի նոր շենքի շինարարության ընթացքին տեղում հետևելու, ծնողների և կենտրոնի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ցանկություն հայտնեցին, որպեսզի հնարավորության դեպքում տարածքն ընդլայնվի: Դեռ այն ժամանակ մենք խոստացանք, որ հարցը կներկայացնենք հանրապետության վարչապետին և կքննարկենք կառավարության հետ: Եվ այսօր մենք արդեն ունենք այդ համաձայնությունն ու սիրով կենտրոնի տնօրենին ենք հանձնում ընդլայնման համապատասխան որոշումը», – նշել է Երևանի քաղաքապետը: 

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի կայացման գործում անգնահատելի ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանն արժանացել է «Աուտիզմի ազգային հիմնադրամ» բարեգործական կազմակերպության շնորհակալագրի:

Կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: 

Հարկ է նշել, որ դեռևս 2012թ.-ի ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»: Նույն թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրամին տրամադրվեց շենք Գյուրջյան 13 հասցեում, որը քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով հիմնովին վերանորոգվեց:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2