Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00-1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.92-1.96 WTI - 79.45-2.05
COMEX:  GOLD - 2328.70+1.49 SILVER - 26.82+0.56
COMEX:  PLATINUM - 967.40+2.38
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 156.01-1.17 EUR/GBP - 1.0714+0.56
FOREX:  EUR/USD - 1.0714+0.56 GBP/USD - 1.253+0.49
STOCKS RUS:  RTSI - 1177.42+0.00
STOCKS US: DOW JONES - 37903.29+0.23 NASDAQ - 15605.48-0.33
STOCKS US: S&P 500 - 5018.39-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07-0.44 TOPIX - 2728.53-0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 18207.13+2.50 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8121.24-0.28 CAC40 - 7984.93+0.00
STOCKS EUR:  DAX - 17932.17+0.00
02/05/2024  CBA:  USD - 387.63-0.37 GBP - 485.04-1.51
02/05/2024  CBA:  EURO - 414.92-1.29
02/05/2024  CBA:  GOLD - 28693.25-416.59 SILVER - 330.01-11.54
Beeline-ի «Զանգ զինակցին» ակցիան տեղի կունենա Երևանի «Հաղթանակի զբոսայգում»
08/05/2015 17:29
Կիսվել

Beeline-ի «Զանգ զինակցին» ակցիան տեղի կունենա Երևանի «Հաղթանակի զբոսայգում»

Beeline-ը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Հանդիսավոր միջոցառումներից հետո Հաղթանակի Զբոսայգում ընկերության ներկայացուցիչները կշնորհավորեն վետերաններին, կնվիրեն ծաղիկներ և կառաջարկեն զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին՝ շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ: Ակցիայի շրջանակում վետերանները հնարավորություն կունենան զանգահարել իրենց մարտական ընկերներին, հարազատներին և մտերիմներին աշխարհի ցանկացած երկիր:

«Նախևառաջ շնորհավորում եմ բոլոր վետերաններին Հաղթանակի տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեռք բերված խաղաղության համար: Beeline-ի համար արդեն ավանդույթ դարձած «Զանգ զինակցին» ակցիան մեր հերթական նվերն է վետերաններին` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ: Այս ակցիան հնարավորություն կընձեռի վետերաններին ևս մեկ անգամ իրենց զինակիցների հետ  կիսվելու հաղթական հիշողություններով և շնորհավորելու ընկերներին, աշխարհի որ կետում էլ որ նրանք գտնվեն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի ս.թ. մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում մինչև ժամը 13:00-ն։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

02/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.63
-0.37
Եվրո (EUR)
414.92
-1.29
Ռուբլի (RUR)
4.22
+0.06
Լարի (GEL)
144.80
+0.12
28693.25
-416.59
Արծաթ
330.01
-11.54