Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության արդյունքում Գետաշենի դպրոցում բացվել է ստեղծագործարան
27/05/2015 17:04
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության արդյունքում Գետաշենի դպրոցում բացվել է ստեղծագործարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է թվով յոթերորդ ստեղծագործարանը: Նորարական տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած դասասենյակում սովորելու են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:

COAF-ը ձգտում է նորարար տեխնոլոգիաների միջոցով դպրոցներում խթանել ստեղծագործ մտածելակերպը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանության քաղաքականությանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տեխնոլոգիական զարգացման վերջին միտումները երեխաներին հասանելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Հացիկ և Վանանդ, Արագածոտնի մարզի Արտենի, Լոռու մարզի Թումանյան և Դսեղ համայնքների երեխաները: Բազմաֆունկցիոնալ այս դասասենյակներում նույնիսկ միջավայրն է նպաստում ստեղծագործ մտածելակերպի դրսևորմանը: Այդ միջավայրը ձևավորվում է համակարգչի կիրառմամբ առօրյա հանձնարարությունների կատարման, տեխնոլոգիայի կիրառմամբ դասի, քննարկման, դասախոսության, ընթերցանության և խաղի միջոցով։

«Երեխայի զարգացումը ձևավորվում է ընտանիքում և շարունակվում դպրոցում: Այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա: Գեղեցիկ միջավայրը ստիպում է գեղեցիկ մտածել: Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքով՝ կկորցնենք ստեղծագործելու կարևոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերը՝ մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նաև  նորարար տեխնոլոգիաների միջոցով», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարևորում է ուսումնական հաստատություններում անհրաժեշտ և տրամադրող կրթական միջավայրի ապահովումը: «Արդյունավետ այս համագործակցության արդյունքում COAF-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ ստեղծագործարան են բացել  Հայաստանի տարբեր մարզերում: Կրթությունը կարևոր հիմք է երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաև որպես անհատականություն՝ նրանց ձևավորման և հետագա  գործունեության համար: Տվյալ լսարանը միավորելու է տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում կիրառել ցանկացող աշակերտներին և ուսուցիչներին՝ դասապրոցեսը դարձնելով ավելի արդյունավետ, տպավորիչ և հետաքրքիր», – ասել է Անուշ Եդիգարյանը: 

Գետաշենի դպրոցը կառուցվել է 98 տարի առաջ՝ գյուղական դպրոցի մոդելով, ընդամենը մեկ դասարանով: Այժմ այստեղ սովորում է 270 աշակերտ: Դպրոցի նպատակներից մեկն էլ երեխաների մոտ  գյուղական կյանքի և հողագործության հանդեպ սեր սերմանելն է:

Ստեղծագործարանի զարգացման ծրագրին զուգահեռ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը Գետաշենի միջնակարգ դպրոցում սկսել է իրականացնել նաև «Առողջ սնունդ» և «Աֆլատուն» ծրագրերը, հիմնադրել է թատրոն, խրախուսում է առողջ ապրելակերպը: Դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվում է, ստեղծվել է ատամների մաքրման կետ և կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվելու դպրոցի երեխաներին՝ նոր բարեկարգված միջավայրում: Հիմնադրվել է ագրոքոլեջ, որտեղ նպատակաուղղված ուսուցում է տարվելու՝ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ հողի մշակման  և առատ բերք ստանալու  ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր, Արագածոտն և Լոռու մարզերի գյուղական համայնքների բնակիչները: Զարգացման համալիր միջամտություններ են իրականացվել ութ և ընտրովի ծրագրեր վերոնշյալ մարզերի այլ համայնքներում: Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org և www.coafkids.org:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08