Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվասել-ՄՏՍ. ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը
15/06/2015 16:36
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության, փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մամլո ասուլիսով ազդարարել է փառատոնի 12-րդ մեկնարկը:

Ասուլիսի բանախոսներն են եղել ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

«Արվեստն այն հզոր ուժն է, որն ի զորու է փոխել աշխարհը, մարդկանց գիտակցությունը, արժեհամակարգը: Արվեստը թերևս ամենաազդեցիկ միջոցն է միմյանց ճանաչելու, հասկանալու, հարգելու, և, հետևաբար, խաղաղ համագոյակցություն ապահովելու համար: Կինոն արվեստի հզորագույն ուղղություններից մեկն է` արտահայտչամիջոցների ավելի լայն հնարավորությունների և ավելի մեծ լսարանի շնորհիվ: Արդեն տասներկու տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հայ կինոսեր հասարակությունը հնարավորություն է ստանում զգալու ժամանակի շունչը, տեսնելու համաշխարհային արվեստի զարգացման միտումները և ուղղությունները, հաղորդակից դառնալու այլ երկրների մշակույթին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է մշակութային այս նշանակալի իրադարձության ստեղծման և զարգացման հարցում իր շարունակական ներդրումն ունենալու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրանը»  տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից է, որն անհնարին կլիներ առանց երեք սյուների` ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի, որոնք միշտ փառատոնի կողքին են: 12-րդ փառատոնը խոստանում է հետաքրքիր լինել` հարուստ ծրագրեր, աշխարհահռչակ հյուրեր, մրցանակակիր ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, և այլն»,-ասել է «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Փառատոնը մի իրադարձություն է, որին, իրավամբ, հայ և, ինչու՞ չէ` միջազգային մշակութասեր հանրությունը սիրով է սպասում: Միջազգային մշակութային հարթակներում փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր ստուգատեսն է և յուրահատուկ այցեքարտ` բոլորիս համար: Սա լավագույն օրինակն է` պետություն, մասնավոր հատված փոխհարաբերությունների և համատեղ աշխատանքի»,-ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Փառատոնն այս տարի կանցկացվի  հուլիսի 12-19-ը:

Լրագրողներին և հյուրերին ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝

• Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)
• Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
• «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
• Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա)

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից):

12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:

«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ:

Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների և կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:

Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ, և որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52