Սոցիալական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը հանրային բարօրության կերտմանը՝ կամավորական նախաձեռնությունների միջոցով
08/12/2015 21:04
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը հանրային բարօրության կերտմանը՝ կամավորական նախաձեռնությունների միջոցով

Դեկտեմբերի 5-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից սահմանվել է որպես կամավորի միջազգային օր՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել կամավորության գաղափարի վրա և խրախուսել հանրային բարօրությանն ուղղված կամավորական նախաձեռնություններին ու ծրագրերին մասնակցությունը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջատար է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ իրագործելով սոցիալական ներդրումների լայնամասշտաբ և երկարաժամկետ ծրագրեր տարբեր բնագավառներում՝ հանուն կայուն զարգացման: Ընկերությունը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում և առաջին ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում, որն իրականացրել է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

Ընկերության թերևս ամենաարժեքավոր հատկանիշը մարդակենտրոն արժեհամակարգն է: Անձնական նախաձեռնությամբ և ընկերության սոցիալական ներդրումների ծրագրերից անկախ՝ ընկերության աշխատակիցները մասնակցում և միջոցներ են տրամադրում կենսական նշանակության ենթակառուցվածքների ստեղծմանն ու հասարակության թիրախային խմբերին օժանդակելուն ուղղված ծրագրերի: Մինչև օրս իրագործվածների թվին են պատկանում՝ ծառատունկերը, համակարգչային սենյակների ստեղծումը, գյուղական համայնքներում իրականացվող բնակարանաշինության լայնամասշտաբ ծրագրին մասնակցությունը, Գեղարքունիքի մարզի Վերին Ճամբարակ գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի կառուցումը, սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցում պաշտպանիչ պատի կառուցումը, Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու տարածքում ցանկապատի կառուցումը, և այլն: Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով իրականացված նախաձեռնություններից են՝  Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի կառուցումը Հայաստանում, այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնումն ու օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին մշտադիտարկման նոր սերնդի սարքավորումների տրամադրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև աջակցել է ջրամատակարարման համակարգի կառուցմանը Լոռու մարզի Չկալով և Արագածոտնի մարզի Ուշի գյուղերում, ինչպես նաև աջակցել մի շարք այլ նախաձեռնությունների:

Կյանքի որակի բարձրացմանը և երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ընկերության աշխատակիցների կամավորական մասնակցությունն արդեն կենսակերպ դարձած արժեհամակարգի դրսևորումն է:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88