Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 84.00+0.61 WTI - 80.00+0.84
COMEX:  GOLD - 2419.80+1.63 SILVER - 31.78+6.75
COMEX:  PLATINUM - 1094.70+2.62
LME:  ALUMINIUM - 2612.00+0.52 COPPER - 10668.00+4.39
LME:  NICKEL - 21080.00+8.16 TIN - 34251.00+2.52
LME:  LEAD - 2283.50+0.59 ZINC - 3031.00+1.85
FOREX:  USD/JPY - 155.609-0.12 EUR/GBP - 1.087+0.12
FOREX:  EUR/USD - 1.087+0.12 GBP/USD - 1.269+0.26
STOCKS RUS:  RTSI - 1211.87+0.33
STOCKS US: DOW JONES - 40003.59+0.34 NASDAQ - 16685.97-0.07
STOCKS US: S&P 500 - 5303.27+0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 38787.38-0.34 TOPIX - 2745.62+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19553.61+0.91 SSEC - 3154.03+1.01
STOCKS EUR:  FTSE100 - 8420.26-0.22 CAC40 - 8167.50-0.26
STOCKS EUR:  DAX - 18704.42-0.18
17/05/2024  CBA:  USD - 387.60-0.49 GBP - 490.31-1.36
17/05/2024  CBA:  EURO - 420.12-1.81
17/05/2024  CBA:  GOLD - 29626.27+210.84 SILVER - 369.74+10.20
Ռոստելեկոմ․ Նուբարաշենի գիշերօթիկի սաներն այսուհետ կկարողանան դիտել ժամանակակից հաղորդումներ ու ծրագրեր
03/02/2016 17:16
Կիսվել

Ռոստելեկոմ․ Նուբարաշենի գիշերօթիկի սաներն այսուհետ կկարողանան դիտել ժամանակակից հաղորդումներ ու ծրագրեր

Փետրվարի 2-ին «Ռոստելեկոմը» IP հեռուստատեսությամբ ապահովեց Նուբարաշեն համայնքում գտնվող «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությունը, ուր հաճախում է 1-ից 12-րդ դասարանների շուրջ 70 երեխա։ Հեռուստատեսային սարքը հնարավորություն կտա երեխաներին դասերից դուրս մանկավարժների ուղեկցությամբ դիտելու մի քանի տասնյակ ուսուցողական և գունագեղ մանկական, ինչպես նաև երաժշտական, սպորտային, ֆիլմերի, լրատվական ու ժամանցային հեռուստաալիքներ։ Ընդհանուր առմամբ 6-18 տարեկանների տարիքային խմբին հետաքրքրող հեռուստաալիքների թիվը «Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծառայությունների շարքում հասնում է 148-ի։

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ ուսումնական հաստատություններում դասերը փետրվարի 1-ին վերսկսելու հրամանը՝ «Ռոստելեկոմն» անակնկալը մատուցեց անմիջապես նոր ուսումնական կիսամյակի մեկնարկին։

«Մեզ համար շատ կարևոր է բոլոր բաժանորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ, նույնքան կարևոր են Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում երեխաների և ծերերի խնամքի կենտրոններին տրամադրվող ծառայությունները։ Նուբարաշենի «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությանն աջակցություն ցուցաբերվում է 2013 թվականից, և այն շարունակական բնույթ է կրելու։»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հիշեցնենք՝ դեռ 2013 թվականի հունիսից «Ռոստելեկոմը» Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատության տարածքում կառուցեց ներքին համակարգչային ցանց և մինչ օրս անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով է ապահովում հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը:

Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով:Գիշերօթիկ հաստատությունում խնամվող  երեխայի խնամակալ է հանդիսանում  նրա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը` ի տարբերություն մանկատան, որտեղ երեխայի խնամակալը օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիսանում է մանկատունը:Ուսումնական գործընթացից հետո երեխաների առօրյան լեցուն է ակտիվ հանգստով և ուրախ ժամանցներով /խաղեր, միջոցառումներ, էքսկուրսիաներ/: Հաստատությունում գործում են նաև պարի, կոշկակարության, կար ու ձևի, համակարգչային խմբակներ, ինչպես նաև Էրեբունու համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ գործում են փափուկ խաղալիքների պատրաստման, գոբելենի, մաքրամեի, կարատեի, փայտամշակման, նկարչության խմբակներ:Նման հաստատություններում երեխաները կարող են գիշերել շաբաթվա ընթացքում, իսկ շաբաթ, կիրակի և տոն  օրերը հնարավորության դեպքում անցկացնել ընտանիքներում:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-« մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:

17/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.60
-0.49
Եվրո (EUR)
420.12
-1.81
Ռուբլի (RUR)
4.26
-0.01
Լարի (GEL)
140.43
+0.70
29626.27
+210.84
Արծաթ
369.74
+10.20