Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Beeline. բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում
21/02/2016 09:40
Կիսվել

Beeline. բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում

Բրիտանական Ֆիլմերի 14-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի կրում է  «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:  Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Բացման  արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը,   ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Փառատոնը մեկնարկեց ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով։ Ֆիլմը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարը օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն է:

«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են  մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը:  Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Ես ինքս հաճախ այցելում եմ և դիտում այդ ֆիլմերը և տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների  ներգրավվածության աճին և դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ մեր աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգևելով միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline. բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում

«Մենք անչափ ուրախ ենք մեր հանդիսատեսին ներկայացնել բրիտանական լավագույն ֆիլմերը, որոնք ամենահեղինակավոր կինոփառատոններին արժանացել են մրցանակների և կինոքննադատների կողմից ստացել բարձր գնահատականներ: Հուսով ենք, որ այս մեկ շաբաթը մեր հանդիսատեսի համար կդառնա բրիտանական կինոարվեստի գնահատման և նշանավորման օրեր»-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից  26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ 

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90