Սոցիալական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Beeline. տեղի կունենա Միրզոյանի անվան քառյակի համերգը` նվիրված Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին
10/05/2016 12:16
Կիսվել

Beeline. տեղի կունենա Միրզոյանի անվան քառյակի համերգը` նվիրված Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին

Beeline-ի աջակցությամբ այսօր` մայիսի 10-ին, տեղի կունենա Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի համերգը` նվիրված կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին:

Համերգը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների` Լևոն Չաուշյանի, Ռուբեն Սարգսյանի և Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

«Beeline-ը շարունակում է Միրզոյանի անվան քառյակի հետ համագործակցությունը, որի հիմնական առաքելությունն է մշակութային կյանքի զարգացումը: Վստահ եմ, որ այսօրվա և հետագա համերգները կնպաստեն  դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը, իսկ Քառյակը կշարունակի մեզ ուրախացնել նոր նվաճումներով և պարգևներով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք երջանիկ ենք արդեն երրորդ տարին անընդմեջ համագործակցել Beeline-ի հետ, ում գործունեությունը մեծապես ուղղված է նաև բարեգործությանը: Beeline-ի աջակցությամբ մենք երեք համերգաշրջանի ընթացքում կարողացանք իրագործել բազմաթիվ նախագծեր, որոնք մեծ արձագանք ստացան ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին», – նշեցին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները:

Համերգին աջակցում է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել  ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր և աքսեսուարներ արտադրող «D’addario Kaplan” – “D’Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88