Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ucom. շարունակական աջակցություն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին
24/03/2017 14:17
Կիսվել

Ucom. շարունակական աջակցություն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին

Օրերս Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին ՏՏ ոլորտում հայտնի կրթական նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):

Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող 26 սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Հատկանշական է, որ լաբորատորիայում առկա եռաչափ տպիչի դետալներից մեկը կոտրվել էր, և սաներն ինքնուրույն փորձել են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել վնասված դետալը: 

«Ուզում եմ ծրագրավորող դառնալ, որպեսզի զարգացնեմ  այդ ոլորտը Հայաստանում: Ավելին՝ ցանկանում եմ նաև ինժեներ դառնալ ու ինքնուրույն ստեղծել ապագայի սարքերը, որոնցից, օրինակ, կարող է լինել քարածուխ հանող ռոբոտը, որը կհեշտացնի մարդու ծանր ֆիզիկական աշխատանքը», – նշում է Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ամիրյան Գարիկը:  

«Սովորում եմ աշխատել «Աղվես» և «Կրիա» ծրագրերով, որպեսզի ապագայում դառնամ ինժեներ կամ ծրագրավորող: Այս գիտելիքի շնորհիվ կկարողանամ ստեղծել «խելացի դուռ», որը հյուրերի ժամանման պահին հաղորդագրություն կուղարկի տան մեծերին, կունենա նրանց տեսախցիկով միանալու և խոսելու հնարավորություն: Եթե, օրինակ, երեխան կամ որևէ ծանոթ մարդ է մոտեցել դռանը, կարելի է հեռավորության վրա այն բացելու հնարավորություն ստեղծել», – երազում է նույն լաբորատորիայի սան Սահակյան Ռուբենը:

«Մենք կարևորում ենք մարզերում ապրող երեխաների հետաքրքրվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ: «Արմաթ» լաբորատորիաներում նրանք ձեռք են բերում գործնական հմտություններ ու գիտելիքներ, որոնք վաղը կօգնեն, օրինակ, արհեստական բանականությամբ աշխատող առարկաներ ստեղծել: Այն, ինչ այսօր տեսնում ենք, մեզ գոհացնում է. երեխաների երևակայությունն անսպառ է և ապագան՝ հուսադրող», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Այս խմբակի սաները նաև մասնակցել են DigiCode մրցույթին, ներկայացնելով իրենց կողմից ստեղծված «Պյութագորաս» խաղը:

Ի դեպ, Ucom-ի աջակցությամբ բացված այս խմբակ-լաբորատորիաների կարևորության մասին WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ընթացքում խոսեց նաև ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը, նշելով, որ «Արմաթ» լաբորատորիաները Ucom-ի ուշադրության կենտրոնում են վերջին 3-4 տարիների ընթացքում, բացված են շուրջ 200 դպրոցներում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում և կոչված են ընկերության ապագա աշխատակիցների դարբնոցը դառնալ:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ 

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11