Սոցիալական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Beeline. կապի թանգարանը կրկին միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային
17/05/2017 15:57
Կիսվել

Beeline. կապի թանգարանը կրկին միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային

Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված ամենամյա միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, իսկ մայիսի 20-ին՝ 15:00-ից մինչև 21:00-ն

«Beeline-ն ուրախությամբ հրավիրում է այցելել մեր թանգարան բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ: Կապի ժամանակակից տեխնոլոգիաներն այսօրվա երիտասարդության համար դարձել են սովորական, սակայն այդ ծառայության ապահովումն` աշխատատար ու շատ հետաքրքիր գործ է: Մենք կանգնած ենք, եղել հեռահաղորդակցության պատմության կերտման ակունքներում, որի մի մասն էլ այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի ևս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը և հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան և ծանոթանալ հայ կապավորների և հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։

«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան: Այս տարի ևս աշխարհի ավելի քան 30 հազար թանգարաններ հանդես են գալու հատուկ միջոցառումներով և նախաձեռնություններով: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Արցախի 113 թանգարանների միասնութուն:

———————-

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: «Վեոն»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Beeline. կապի թանգարանը կրկին միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60