Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՎԻՎԱ-ՄՏՍ. Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր
23/01/2020 21:24
Կիսվել

ՎԻՎԱ-ՄՏՍ. Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր

Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղում բնակվող Մինասյանները չեն շտապել ազատվել տոնական եղևնուց: 2020 թվականը կարևոր ձեռքբերումների տարի է դարձել նրանց համար. 26 տարի կիսակառույցում բնակվելուց հետո, վերջապես բարեկարգել և ավարտուն տեսքի են բերել տունը: Ընտանիքի կրտսեր զավակն էլ, ավագ եղբայրների նման, աշնանն ուսանող է դարձել՝ իրականացնելով կյանքից անժամանակ հեռացած մոր երազանքը: Հունվարի երկրորդ կեսին միայն տոնական եղևնին ուրախ տրամադրությամբ հավաքող երեք երիտասարդներն ու ընտանիքի հայրը կարևոր են համարում դրական տրամադրության ուժը: Որոշել են՝ տանն այսուհետև միայն լուսավոր տրամադրություն է լինելու:

Մինասյանների ընտանիքը Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությունը ստացած ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Տան ավագ որդին՝ 25-ամյա Հրաչը, ծրագրի մասին տեղեկացել է մեկ այլ շահառուից, հարևան՝ Դարպաս գյուղում բնակվող ընկերոջից: Իսկ նախորդ տարվա ամռանն արդեն, ծրագրում ընդգրկվելուց հետո, մեծ թափով շինարարական աշխատանքներ է սկսել: Դրանց միացել են հարևաններն ու բարեկամները: Գործը կարողացել են  ավարտին հասցնել կարճ ժամկետներում: Մինասյանների կիսակառույցը տուն է դարձել յոթ ամսում: Դժվարությունների երկարուձիգ տարիների հուշերը մնացել են անցյալում:

«Ավագ որդուս երազանքն իրականություն դարձավ: Այժմ էլ ես ցանկություն ունեմ. ուզում եմ, որ տղաներս ընտանիք կազմեն ու արվածը վայելեն: Այն, ինչ արեցին մեզ աջակցող կազմակերպությունները, ուրախություն և հույս է տվել ոչ միայն մեր ընտանիքին, այլև՝ գյուղին: Մենք մեզ մենակ չենք զգում», – ասել է ընտանիքի հայրը՝ Վլադիկ Մինասյանը: «Ծրագրի ամենալավ կողմերից մեկն այն է, որ մարդն ինքն է իր տունը կառուցում: Երկրորդը՝ արագ իրականացվող շինարարությունն է: Այն, ինչն առանց աջակցության հնարավոր է իրականացնել 10-15 տարվա ընթացքում, ավարտին է հասցվում մեկ տարվա մեջ: Կա նաև հոգեբանական կարևոր ազդեցություն. մարդիկ զգում են, որ իրենք մենակ չեն, և դա նրանց ուժ ու վստահություն է փոխանցում», – ասել է ընտանիքի ավագ տղան՝ Հրաչ Մինասյանը:

Գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 208 ընտանիքի հաջողվել է հաղթահարել ոչ միայն իրենց ֆինանսական, այլև հոգեբանական խնդիրները:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41