Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
69 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՋՈՒԶԵՊԵ ՎԵՐԴԻԻ «ԱԻԴԱՆ»` ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
22/12/2010 17:43
Կիսվել

69 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՋՈՒԶԵՊԵ ՎԵՐԴԻԻ «ԱԻԴԱՆ»` ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձ հովանու ներքո և մեր երկրում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, «ԱրտԹիմիե նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ Հայաստանում նորից բեմադրվեց համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներից` իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի ՙԱիդա՚ օպերան: Այդ մասին այսօր հայտարարվեց Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Հայ արվեստասեր հասարկությանը գոհացնելու հաստատակամությամբ` մշակույթի բարեկամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է արվեստի այնպիսի գործերի բեմադրությունները, որոնք նշանակալի իրադարձություն են Հայաստանի մշակութային կյանքում: Այս միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի առաջատար բջջային օպերատորը տրամադրել է 217 միլիոն դրամ: 

Առաջին անգամ այս ստեղծագործությունը բեմադրվել է 1871 թվականին` Կահիրեում, իսկ Հայաստանում` 1941-ին` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

Այս անգամ հայաստանցի հանդիսատեսը Օպերայի և բալետի ազգային թատրոնում ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա դեկտեմբերի 23-ից 26-ը` իտալացի բեմադրիչ Մարիո Կոռադիի մեկնաբանությամբ: Պրեմիերան խոստանում է լինել հետաքրքիր և անակնկալներով լի: Դեկտեմբերի 23-ին օպերայի առաջնախաղը կներկայացնեն աշխարհահռչակ կատարողներ` Վիեննայից հրավիրված սոպրանո Հասմիկ Պապյանը և Մյունխենից` տենոր Գեորգի Օնիանին: Հաջորդ երկու օրերին` դեկտեմբերի 25-ին և 26-ին, եգիպտացի զորավարի և ստրկուհու դժբախտ սիրո պատմությունը կներկայացնեն Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Մարինե Դեինյանը, Սարգիս  Աղամալյանը և  Ռուբեն Նուրիջանյանը: Ներկայացման զանգվածային տեսարանների բեմականացմանը պատրաստակամ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ոստիկանական ակադեմիան:

«Օպերային թատրոն ունեցող ազգերը դասվում են ժամանակակից քաղաքակիրթ ազգերի շարքին: Հայերիս համար օպերան մշակութային մեծ  արժեք է: Վերդիի ՙԱիդա՚-ի նման գլուխգործոց բեմադրելու Օպերային թատրոնի հնարավորությունը վկայում է Հայաստանի սոցիալական և մշակութային ոլորտների բարձր մակարդակի մասին: Ազգային արժեք ունեցող նման միջոցառումներ հովանավորելու գործում ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ դրանով մենք նպաստում ենք երկրում ժամանակակից արվեստի, մշակութային երկխոսության և մշակութային նորարարության զարգացմանը: Իսկ որ առավել կարևոր է`, նման ձեռնարկների շնորհիվ աճում է երգիչների, դերասանների, կատարողների, ինչպես նաև օպերան սիրողների նոր սերունդ: Սա մի արժեք է, որը մենք պետք է պահպանենք»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Պետք է հիշել նաև, որ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը զբոսաշրջային գրավիչ վայր է մեր երկիր այցելողների համար»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Օպերային արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է: Որքան մարդն իր էությանը հարազատ մնա, այնքան համոզիչ և հուզիչ կլինի նրա արվեստը: Ջուզեպե Վերդին մեկն է նրանցից, ում հաջողվել է անկախ ազգային պատկանելությունից, համամարդկային լեզվով հուզել մարդկությանը: Արվեստն ապրում է հավերժ` մեզ մղելով արարելու և ձգտելու կատարելության:

Մարիո Կոռադին վերջին անգամ «Աիդան» բեմադրել է ինը տարի առաջ` Մարսելում, որտեղ Աիդայի դերերգը կատարել է Հասմիկ Պապյանը: Երգչուհու կատարողականությամբ տպավորված` իտալացի բեմադրողը հիացած է հայկական վոկալ դպրոցի հնարավորություններով:
Պրեմիերայից հետո «Աիդա»-ն կընդգրկվի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21