22/04/2011 12:24
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ` ՄԵԿ ԾԱՌ
Տարեսկզբին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ներկայացրեց իր նոր մանկական կուտակային ժամկետային ավանդի ծառայությունը` պարտավորվելով բացված յուրաքանչյուր մանկական ավանդի համար տնկել մեկ ծառ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկից`ապրիլի 10-ին և 17-ին Երևան քաղաքի Օղակաձև և Նոր Նորք այգիներում ավելի քան 600 երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու ծառատունկ: Յուրաքանչյուր երեխայի նաև տրամադրվել էր իր անունը գրելու համար հատուկ ցուցանակ և կանաչ «անձնագիր», որում գրանցված են տնկված ծառի տվյալները և նկարը:
«Մանկական ավանդները և ծառատունկը համադրել ենք, մի քանի պատճառով, նախ որ երկւսն էլ դրական երևույթներ են, իսկ ծառատունկը նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը, երկրորդ, որ ծնողները կարող են ականատեսը լինել թե ինչպես է իրենց երեխայի մեծանալուն զուգընթաց աճում նրա ծառը և ֆինանսական բարեկեցությունը, և երրորդ, որ այն բնորոշ է հայկական մշակույթին և խորհրդանշում է ընտանիք, արմատներ, սերունդներ գաղափարները», – այս կապակցությամբ ասել է Ասթրիդ Քլիֆֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը:
26/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.04
+0.12
Եվրո (EUR)
444.91
+0.9
Ռուբլի (RUR)
4.9004
-0.0177
Լարի (GEL)
141
+0.1
Արծաթ
1099.5
+31.8
12:35 27/02/26
10:50 27/02/26
10:30 27/02/26
21:17 26/02/26
20:28 26/02/26
