Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՄԱՆԿԱՊԱՏ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԱՌԱՋԱՐԿՈՂ  ՆԱԽԱԳԻԾԸ
02/06/2011 14:46
Կիսվել

«ՄԱՆԿԱՊԱՏ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԱՌԱՋԱՐԿՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է «Մանկապատ» (Քինդերվոլ) նախագծի մեկնարկի մասին: Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի գլխավոր գործընկերն է:

«Մանկապատ»-ը ոչ ֆորմալ կրթական նախագիծ է, որը երեխաներին հնարավորություն է ընձեռում առանց մեծահասակների անմիջական միջամտության, գիտելիքներ ձեռք բերել` անկախ իրենց տարիքից և դպրոցական ծրագրային նյութից: Այս մեթոդն առաջին անգամ փորձարկել և կիրառել է պրոֆ. Միտրան` Հնդկաստանի գյուղերում: Դրա արդյունքում նա աշխարհին ցույց է տվել ուսումնական գործընթացի զարմանալիորեն թարմ հեռանկարները:

«Մանկապատ» նախագծի շրջանակում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում պատի մեջ տեղադրվել է համակարգչային երկու տերմինալ, որոնց միջոցով գյուղի երեխաները կարող են մուտք գործել կրթական կայքեր:  «Մանկապատ»-ի նպատակն է Հայաստանում ներկայացնել նոր ձևաչափ. երեխաներին բաց խաղահրապարակի ձևով տրամադրել անսահմանափակ համակարգչային հասանելիություն` խթանելով նրանց ինքնուսուցման և բացահայտելու ունակությունները: Պիլոտային նախագծի  արդյունքները կամփոփվեն երեք ամսից: Դրա արդյունավետության դեպքում նախատեսվում է նման ծրագիր մշակել հայաստանյան ևս 150 գյուղի երեխաների համար:

Ինտերնետ տերմինալները տեղադրվել են դրսում, որպեսզի դրանք երեխաներին հասանելի լինեն օրվա ցանկացած ժամի: Համակարգիչներում տեղադրված է հատուկ ծրագրային ապահովում, որը զտում և երեխաների համար արգելափակում է ռիսկային կայքերի մուտքը: Տերմինալների չվերահսկվող բնույթն ուսուցման ամբողջ պրոցեսը կենտրոնացնում է հենց սովորողի վրա, ինչն ուղղորդվում է երեխաների բնական հետաքրքրասիրությամբ: Ինտերնետ տերմինալը հետազոտելու այսօրինակ մեթոդը երեխաներին հնարավորություն է տալիս ձեռք բերել և զարգացնել ՙխնդիրների լուծման՚ և ՙկրիտիկական մտածելակերպի՚ հմտություններ: Այսպիսով, երեխան սովորում է օգտվել կրթական ծրագրից, իր մեջ զուգահեռաբար զարգացնելով ինֆորմացիայի վերլուծման, սինթեզավորման և գնահատման ունակությունները: Դրանք իրենց հերթին և նրան տալիս են երկարաժամկետ կրթության  ունակություն:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08