Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»-ԻՆ
25/03/2011 16:41
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»-ԻՆ

Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: Կենտրոնի 20 սաները 3-12 տարեկան են: 2008 թվականից սկսած ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում կենտրոնին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եվ թանկարժեք գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է ինտենսիվ անհատականացված` մեկ թերապևտ-մեկ երեխա հարաբերությամբ ուսուցում: Այս նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ կատարել է զգալի ներդրում, ինչի արդյունքում երեխաները կենտրոն են հաճախում` առանց որևէ վճարի:

Ռալֆ Յիրիկյանը յուրաքանչյուր երեխայի նվիրեց Հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի 10 գրքերը: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը և գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը և տրամադրեն սովորելու: Նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը:

Կենտրոնի աշխատակազմի և այնտեղ հաճախող երեխաների ծնողների փաստմամբ, կենտրոն հաճախելու շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է դրսևորվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլ նաև ինքնասպասարկման և սոցիալականացման ոլորտում, ինչի մասին վկայում են երեխաների վարքում և նրանց մտավոր ունակություններում գրանցված դրական փոփոխությունները: Ավելին, կենտրոնի սաներից երկուսը հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները խոսում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության մասին:

Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որը ախտահարում է ուղեղի տարբեր հատվածներ: Աուտիզմով տառապող և մեծահասակաները, և երեխաները սովորաբար վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաև զվարճանքի և խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում: Աուտիզմը չորս անգամ ավելի հաճախ արձանագրվում է տղաների մոտ:

Հստակ վիճակագրական տվյալներ Հայաստանում աուտիզմով հիվանդների մասին չկա: Բայց միայն այս կենտրոնի և դրա սաների գոյությունն արդեն ցույց է տալիս, որ այս խնդիրը մեզ չի շրջանցել:

Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտաբերված չէ: Բայց երեխաները կարող են սովորել գործել խախտման թույլ տված շրջանակներում, մանավանդ եթե բուժումը վաղ է սկսվում: Ինտենսիվ վաղ միջամտությունը հնարավորություն է տալիս զգալի առաջընթաց արձանագրել երեխաների մոտ: Աուտիզմով ախտորոշված երեխաները հատուկ ծառայությունների և աջակցության կարիք ունեն` այս ամենին հասնելու համար:

«Յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու և խաղալու հնարավորություն և դառնալու ուրախ ու առողջ մեծահասակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է, որ ձեռք ձեռքի տված, միասին պայքարելով մենք կունենանք դրական արդյունք և առաջընթաց: Մենք ուզում ենք լինել այս ընտանիքների կողքին, որպեսզի նրանք չհուսահատվեն: Մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հաստատակամ ենք նրանց աջակցելու գործում»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է, որ բիզնեսի և հասարակության համատեղ գործընկերության շնորհիվ է, որ հնարավոր է բարելավել մի երեխայի, մի ընտանիքի և մեր երկրի կյանքի որակը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08