ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ»-Ի EMXGB1 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԱՅԼԵՎՍ ՑՈՒՑԱԿՎԱԾ ՉԵՆ ԲՈՐՍԱՅԻ BBOND ՑՈՒՑԱԿՈՒՄ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ից դադարեցվել է «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի (EMXGB1) ցուցակումը բորսայի Bbond ցուցակում: Միաժամանակ նույն պարտատոմսերը թույլատրվել են առևտրին բորսայի Cbond ազատ շուկայում:
Բորսայում արժեթղթերի կարգավիճակի նման փոփոխությունը պայմանավորված է այս շաբաթվա ընթացքում «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից թողարկման մեծ մասի հետգնմամբ և մարմամբ, ինչի հետևանքով շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը այլևս չի համապատասխանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ցուցակման չափանիշներին: