COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՆՑԱՎ 1100$-Ի ՍԱՀՄԱՆԸ
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետևանքով թանկարժեք մետաղների գներն աճել են: Ոսկու գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել և առաջին անգամ հատել է 1100 դոլարի սահմանը:
Սակարկությունների արդյունքում ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար աճել են 0.54 և 0.52%-ով և կազմել 1101.6 և 17.46 դոլար: Պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.4%-ով և կազմել 1367.2 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):