COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է 26/11/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման հետևանքով թանկարժեք մետաղների գները զգալիորեն աճել են, իսկ ոսկու գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել:
Ոսկու 2010թ.-ի փետրվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.76%-ով և կազմել 1188 դոլար, արծաթի 2010թ.-ի մարտ ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.68%-ով և կազմել 18.8 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 2.33%-ով և կազմել 1477.5 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):