
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինն աճել է 0.73%-ով և կազմել 2271.5 դոլար, պղնձի գինն աճել է 0.13%-ով և կազմել 6913 դոլար, նիկելի գինն աճել է 2.48%-ով և կազմել 17633 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.02%-ով և կազմել 2243.5 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել է կապարի գինը` 0.06%, և կազմել 2351 դոլար, իսկ անագի գինը չի փոփոխվել և կրկին սահմանվել է 15957 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: